Արմեն Դուլյանի պատասխանը հանրապետական պատգամավորների հեգնական հայտարարություններին

Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Իսկ դուք ում եք ներկայացնում…

Երբ հանրապետական պատգամավորները սկսում են հեգնել հրապարակը, տրամաբանական հարց է առաջանում՝ այս պահին խորհրդարանում մեծամասնություն կազմող հանրապետականներն են ավելի լավ ներկայացնո՞ւմ հանրության տարբեր շերտերը, թե՞ Հանրապետության հրապարակում ուրբաթ օրը հավաքվածները… Հեգնական վերլուծություններ եք անում, դրա փոխարեն չարժե՞ր արդյոք մտածել՝ այդ ոնց պատահեց, որ տասնյակ հազարավոր ընտրողներ, որոնք, ձեր կարծիքով, ձեզ էին ձայն տվել, հանկարծ շատ հեշտությամբ երես թեքեցին ձեզանից… Պատճառը ո՞րն էր…»:

(Visited 3 901 times, 3 908 visits today)
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS