ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ. Էջմիածնում հայրը ծեծել է 8 ամսեկան երեխային

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Էջմիածնի գյուղերից մեկում. ծնողների հետ միասին բռնության թիրախ է դարձել 8 ամսական փոքրիկը։

Դեպքի մասին ահազանգել է երեխայի մայրը։

Ոստիկանության աշխատակիցն անմիջապես մեկնել է նշված հասցեով եւ պարզել, որ 25-ամյա երիտասարդը, խմած վիճաբանել է ընտանիքի անդամների՝ եղբոր ու նրա կնոջ հետ, ծեծել վերջինիս, հարվածներ հասցրել եղբոր ու նրանց մանկահասակ՝ 8 ամսական երեխային։

Ոստիկանությունում քննություն է սկսվել։

Աղբյուր՝ «Փաստինֆո»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS