Արևելյան բժշկության 10 անգին խորհուրդ առողջ մարմին, միտք ու հոգի ունենալու համար.
1. Մի մոռացեք միշտ անկեղծ ժպտալ աչքերով և սիրտը սիրով լցնել:
Դա կանխարգելումէ բոլոր հիվանդությունները:Երբ դուք տխուր եք,զայրացած,ճնշված,երբ լացեք լինումկամ նյարդայնանում, ձեր օրգանները թույն են արտազատում, սակայն, եթե դուք երջանիկ եք ու ժպտում եք, նրանք արտադրում են մեղրանման կազդուրիչ հեղուկ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք այսօր ապրում ենք խելացնոր, տենդային կյանքով:
Շատերի համար է սովորական դարձել աշխատանքային օրն ավարտել գլխացավով: Մեր մեջ և մեր շուրջ աճող ճնշման հետ ինչ-որ բան է պետք անել: Որքան էլ տարօրինակ է, այն ամենը, ինչ պետք է անել, ոչինչ չանելն է: Ձեզ խնդիրը միայն դժվարին իրավիճակում, ինչ էլ որ դա լինի, թույլ չտալն է, որ իրավիճակն ամբողջովին կլանի ձեզ:Դրա համար պետք է ժպտալ: Այս պարզ գործողության շնորհիվ աշխարհը փոխվում է, և այն, ինչ սպառնում էր դառնալ մեծ անհաջողություն, այդպես էլ այդպիսին չի դառնում:
Սկզբում շատ դժվար է լինում գնահատել ներքին ժպիտի արդյունքները, էլ չասած դրա տեխնիկային ամբողջությամբ ու ճիշտ տիրապետելու մասին, սակայն ժամանակի հետ, եթե դուք այն բավական հաճախ կատարեք, այն կդառնա ձեր կյանքի անբաժանելի մասը: Որտեղ էլ որ դուք լինեք, կանգնած կլինեք թե նստած, ժպտացեք, թուլացեք, ձեր սիրտը սիրով լցրեք և թույլ տվեք սիրո ալիքներին լցվել ձեր մարմնի մեջ:
2. Քիչ խոսեք:
Մանրակրկիտ կերպով ընտրեք, թե ինչ եք ասելու, երբ և ինչպես: Տեղին ասված խոսքն անգնահատելի բան է:
3. Քիչ անհանգստացեք ու շատ գործեք:
Քիչ մտածեք ապագայի ու անցյալի մասին,քանի որհենց դրանքեն անհանգստության առիթներ տալիս,իսկ անհանգստությունը սթրես է առաջացնում:Դրա փոխարեն՝ աշխատեք կենտրոնանալ, երբ կարողանաք դա անել: Հիշեք, որ կենտրոնացումն ինքն իրեն է գալիս, առանց հատուկ տեխնիկաների, օգնելու և ներելու հմտության զարգացման արդյունքում:
4. Զարգացրեք մտքի ուժը:
Արևելյան շատ լեզուներում, այդ թվում՝ նաև չինարենում, խելք և սիրտ հասկացությունները մի բառով են արտահայտվում: Երբ կհասնեք այն մակարդակին, երբ ձեզ այլևս չեն անհանգստացնի անձնական ամբիցիաները, երբ կկարողանաք մոռանալ ձեր մասին ու կզարգացնեք ձեր սիրտը, այդ ժամանակ միայն դուք կգտնեք հիվանդություններից ազատվելու միջոցը:
5. Հարգեք ձեր գլուխը ու ոտքերը տաք պահեք:
Ձեր գլխին հսկայական հարգանքով վերաբերվեք: Գոյություն ունի կանոն, որին պետք է հետևել անշեղորեն՝ գլուխդ սառը պահիր, իսկ ոտքերդ՝ տաք: Այդպես դուք կխուսափեք գլխում չափազանց շատ էներգիա կուտակելուց, որի հետևանքով կարող եք անհարմարավետություն զգալ կամ հիվանդանալ:
Եթե չափազանց շատ էներգիաէ հասնում գլխին,կարողէ բարձրանալ արյան զարկերակային ճնշումը:Էներգիան տեղափոխելով դեպի ոտնաթաթեր՝ դուք կարող եք իջեցնել ճնշումը,իսկ ոտքերը տաք պահելով՝ կանխարգելել սրտի տագնապը: Այնպես որ, ոտնաթաթերը տրորեք հաճախակի ու տաքացրեք: Իսկ դրանից հետո էներգիան կուտակեք պորտի մեջ, որը նույնպես տաք պետք է լինի:
6. Վիզը տաք պահեք:
Պարանոցի մեջ շատ արյունատար անոթներ ու նյարդեր կան,որոնք կամ դուրս են գալիս ձեր մարմնի շատ կարևոր օրգանից՝ գլխից,կամ գնում են դեպի գլուխը:Այդ պատճառով էլ նրան ևս պետք է շատ ուշադրություն դարձնել:Հետևեք, որ պարանոցը տաք լինի, որ այն լարված չլինի, ժպտացեք նրան: Աշխատեք ձեր զգացմունքներից ինտենսիվորեն չօգտվել:
Մի նայեք ու մի լսեք չափազանց լարված կամ երկար: Եթե զգացմունքների օրգանները չափազանց ակտիվ են աշխատում, կարող է հիվանդություն ի հայտ գալ:Չափազանց մեծ քանակությամբ ուտելիք ու խմիչք օգտագործելով՝ դուք կքայքայեք ձեր առողջությունը:
Կյանքն ավելի երկար դարձնելու ու հիվանդություններից խուսափելու համար թուքը կուլ տալու գործողությունը կատարեք օրվա մեջ մի քանի անգամ: Քամու դեմ մի կանգնեք, երբ նոր եք լողացել կամ անկողնուց հենց նոր եք վեր կացել:
7. Իմաստուն եղեք սնվելիս:
Չափազանց շատ մի կերեք, որպեսզի սնվելուց հետո ստիպված չլինեք չափից ավելի երկար նստել կամ պառկել, քանի որ դա կարճացնում է ձեր կյանքը: Սեղանից վեր կացեք նախքան լրիվ կշտանալը, ապա զբոսնեք: Երբեք քնից անմիջապես առաջ մի կերեք:
Քիչ կերեք, բայց հաճախ: Այդպես դուք լավ մարսողություն կապահովեք ու չեք ծանրաբեռնի 5 կարևոր օրգանները: Ուտելիս նախ տաք ուտեստները կերեք, ապա աստիճանաբար անցեք ավելի սառը ուտեստներին: Ուտելուց առաջ միշտ պետք է թեթև շունչ քաշել ու մի քիչ օդ կուլ տալ:
Գարնանն ավելի շատ կծու սնունդ օգտագործեք, ամռանը՝ ավելի շատ՝ թթու, աշնանը՝ դառը, իսկ ձմռանը ավելի քիչ աղի սնունդ օգտագործեք, սակայն բոլոր դեպքերում չափը մի անցեք: Եթե դուք չափազանց շատ եք կերել, շատ ջուր մի խմեք ու այն արագ կուլ մի տվեք:
Երբ երկար ժամանակ քաղցած լինելուց հետո միանգամից շատ ուտեք, մեծ է հավանականությունը, որ չեք մարսի կերածը:Քաղցած փորին հում մրգեր մի կերեք, քանի որ դրանք տաքացնում են ստոծանուց վերև ընկած օրգանները:
8. Չափի զգացում ունեցեք:
Չափազանց երկար քայլքը վնասում է կապաններին,չափազանց երկար նստելը՝մկաններին, կանգնելը՝ ոսկորներին, պառկելը՝ կենսական էներգիային, մտածելը՝ արյանը: Կատաղությունը, վիշտը, ափսոսանքը և անտարբեր, ձանձրալի, անհաղորդակից վիճակը վտանգավոր են,ինչպես և վտանգավորեն չափազանց ուժեղ ուրախությունը կամ հաճույքը:Վնասակարեն տառապելը, սեռական հարաբերություններից խուսափելը, հուզվելը: Կարճ ասած՝ վնասակար է չափի զգացում չունենալը:
9. Ուրախությունն ավելացնում է Ցիի քանակը:
Որքան մեծ ուրախություն, այնքան մեծ Ցի, այսինքն՝ կենսական էներգիայի քանակ: Մեծ վիշտը կանգնեցնում է Ցիի հոսքը: Դուք կարող եք սպառել կենսական էներգիայի պահուստային ֆոնդերը չափազանց ակտիվ սեռական կյանք վարելով: Թուքը կուլ տալն ավելացնում է էներգետիկ հոսքը:Երբ հիվանդ եք,գլուխը դեպի հյուսիս մի պառկեք:Եթե արթնանալուց անմիջապես հետո դուք սկսում եք շատ խոսել, զրկվում եք կենսական էներգիայից:
10. Տարվա եղանակը:
Ձմռանը հետևեք,որ ոտքերըտաք լինեն,իսկ գլուխը՝սառը:Գարնանը և աշնանը թե ոտքերին,թե գլխին թույլ տվեք սառնություն զգալ: Եթե դուք հիվանդ եք ու քրտնում եք, սառը ջուր մի խմեք, քանի որ դա քայքայիչ է սրտի ու ստամոքսի համար: Գարնանն ու ամռանը պառկեք գլխով դեպի արևելք,իսկ աշնանն ու ձմռանը՝ արևմուտք: Քնեք կողքի թեքված, ոտքերը մինչև ծնկները ծալած, ինչը կավելացնի ձեր կենսական էներգիայի քանակը:
Ամռանն ու աշնանը շուտ պառկեք քնելու, շուտ էլ արթնացեք: Ձմռանը շուտ պառկեք ու ուշ արթնացեք: Գարնանը պառկեք քնելու,քանի դեռ լույս է,ու շուտ արթնացեք:Լուսաբացին,կեսօրին,ճաշից հետո, մթնշաղին և կեսգիշերին մաքրեք ատամներն ու բերանը ողողեք 7 անգամ: Դա կերկարացնի ձեր կյանքն ու կամրացնի ոսկորները, ատամները, մկանները, եղունգներն ու մազերը: