Բարությունը երբեք անպատասխան չի մնա․․․Տարիներ առաջ որդիս օգնեց մի տարեց կնոջ․ Այժմ տղաս միլիոնատեր է

Բարությունը երբեք անպատասխան չի մնա․․․Տարիներ առաջ որդիս օգնեց մի տարեց կնոջ․ Այժմ տղաս միլիոնատեր է։Մեր որդուն՝
Սերգեյին, ծնված օրվանից սովորեցրել ենք, որ պետք է կիսվել դիմացինների հետ, օգնել կարիքավորներին։ Բարությունը դա այն է,
ինչը մեզ տարբերում է կենդանիներից։

Որդիս շատ լավ է յուրացրել մեր դասերը՝ ինչի շնորհիվ էլ այսօր հաջողակ մարդ է դարձել։Պատմությունը տեղի է ունեցել 2 տարի
առաջ։ Սերգեյն այդ ժամանակ սովորում էր համալսարանում, երբեմն դասամիջոցի ժամին գնում էր մոտակայքում գտնվող հացա-
բուլկեղենի խանութ։ Մի օր էլ սովորական ճանապարհով քայլելիս մեր որդին տեսավ մի տարօրինակ տատիկի։ Վերջինս իրեն շատ
կասկածելի էր պահում, արտասվում, գնում-գալիս։

-Տատիկ ջան, ձեզ հետ ամեն ինչ լա՞վ է։ Գուցե՞ ինչ-որ բան է պատահել,-հարցրել է Սերգեյը։

-Կորել եմ,որդիս։ Տղաս ասաց,որ տան դիմաց իրեն սպասեմ, ես էլ որոշեցի զբոսնել, ինքս էլ չհասկացա, թե ինչպես եմ այստեղ հայտ-
նվել։

-Իսկ ո՞ր մասում է ձեր տունը։

-Չգիտեմ, չեմ հիշում, հիշում եմ միայն, որ մեծ կարմիր տուն է, բարձր․․․

Որդիս պատկերացրել է, թե ինչպիսի տան մասին է խոսքը, և որտեղ են գտնվում նմանատիպ տները։ Նա բռնել է տատիկի ձեռքից և
տարել նրան կարմիր աղյուսե տների կողմ։ Մեր քաղաքում նմանատիպ տներ շատ քիչ են։Շրջելով տարածքում՝ որդիս հեռվից ինչ-որ
ձայներ է լսել։ Տեսել է, որ մի բակում խառնաշփոթ է։ Հավաքվել էին ոստիկանության, շտապ օգնության մեքենաներ, մի տղամարդ էլ
գոռգոռալով ասում էր․

-Պիտի գտնեք մորս։ Փակեք ճանապարհները, այնպես անեք, որ մայրս մի ժամից լինի տանը։

Սերգեյը մոտեցել է տանը և հարցրել․

-Գուցե այս տատիկին եք փնտրում։

Տղամարդը վազել է իրենց կողմ, գրկել մորը և արցունքներն աչքերին ասել մեր որդուն․

-Շնորհակալ եմ, երիտասարդ։ Մայրս արդեն ծեր է, վախենում եմ մտածել, թե ինչ կարող էր հետը պատահել։

Երախատգիտությունը հայտնելու համար՝ այդ տղամարդը որդուս հրավիրել է իր ընկերությունում աշխատելու,2 տարվա ընթացքում
Սերգեյն արդեն մեծ հաջողությունների է հասել և դեռ շարունակում է առաջ գնալ և զարգանալ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS