«Բարև բժիշկ… Բարև Ձեզ իմ անունը ժողովուրդա և ես հիվանդ եմ բերել…»

Աշոտ Սարգսյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

«Բարև բժիշկ… Բարև Ձեզ

Իմ անունը ժողովուրդա և ես հիվանդ եմ բերել, օգնեք խնդրում եմ: Իհարկե, ասաց բժիշկը և հարցրեց, իսկ ոնց դիմեմ հիվանդին? Հայաստան… նրա անունը Հայաստան է, ասեց ժողովուրդը:

Բժիշկը զարմացած հարցրեց, իսկ ինչու եք այդքան ուշ բերել հիվանդին, իրա վիճակից երևում է, որ նա տարիներ շարունակ զարգացող խնդիրներ ուներ: Ժողովուրդը մեղավոր հայացքով նայեց բժիշկին և ասաց, Հայաստանը տարիներ շարունակ ասում էր, որ առողջական խնդիրներ ունի, բայց ես մտածում էի կանցնի, մի օր կդզվի, բայց նա օրեցօր վատանում էր և երբ վիճակը ծայրահեղ դարձավ, էլ չդիմացա քայլ արեցի և բերեցի ձեզ մոտ:

Բարի ժողովուրդ ջան, ասաց բժիշկը, հիմա կզննեմ, հասկանանք, թե ոնց ենք անելու, բայց կարծում եմ նա ուռուցք ունի պետք է վիրահատել: Ժամեր անց……

Ժողովուրդը անհամբեր սպասում է , վիրահատարանի դռները բացվում են և դուրս է գալիս բժիկը, ուռուցքը հեռացված է, Հայաստանի կյանքին վտանք չի սպառնում, քանի որ դուք ուշ եք բերել հիվանդին, հիվադությունը խորացել էր, հիմա պետք է զինվեք համբերությամբ, քանի որ վերկականգնողական փուլը ժամանակատար է, գրեթե բոլոր օրգանները վնասված էին, բայց դա կուղղվի, միայն թե հույս ու հավատը չկորցնես, ասաց բժիշկը:

Դու պետքա իրան օգնես, որ նա արագ վերականգնվի, նա պետքա զգա քո հույսը, սերը, հավատը… այլ պարագայում այդ վերքերը կխորանան: Վաղը դուրս կգրենք և կգնաք տուն, ասաց բժիշկը:

Հա մեկ էլ մի բան, ժողովուրդ ջան, չլսես սնխչիներին, նրանք քեզ տարբեր բուժման եղանակներ են առաջարկելու, քարկոծելու են վիրահատական մեթոդները, պատմելու են բազմաթիվ բուժված հիվանդների մասին, բայց իրանց մեթոդները օգտակար չեն եղել տարիներ շարունակ և հիմա էլ չեն օգնի:

Իսկ հիմա գնացեք, անհոգ եղեք, աշխատեք հիվանդին մենակ չթողնել, կանչեք արտասահմանից Հայաստանի բոլոր հարազատներին, որ մենակ չլինի, ամեն օր լցրեք իրա կյանքը դրականով և ամենակարևորը, երբեք չհուսահատվեք…Ժողովուրդը լուռ լսեց և ասեց, ես էլ երբեք իրան մենակ չեմ թողնի…»

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS