Բաց պատուհանից մի հետ մեծ քար ընկավ ուղիղ բարուրով փաթաթած որդուս վրա․․․թուրքի լամուկներն էին

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանն, ում որդին զոհվել է Արցախյան վերջին պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհայրենիք կամ կար-ճատես սպառողներին պատմեմ իմ կյանքից մի դրվագ:

1988թ. մայիսն էր- Նախիջևանի երկաթգծով Երևանից գնում էինք Մեղրի՝ ամուսնուս ընկերոջ հայրական տուն: 2 տարեկան Մենուայիս ու 2ամսական Արգիշտիս գրկած գնացքի պատուհանի մոտ նստած վայելում էինք պատ-մական հայրենիքի չքնաղ տեսարաններն ու շշուկով խոսում դրանց վերադարձի հնարավորությունների մասին..

Հանկարծ բաց պատուհանից մի մեծ քար ներս թռավ ու ուղիղ ընկավ բարուրում քնած որդուս վրա, չէինք հաս-ցրել ուշքի գալ, երբ նորանոր քարեր դղրդոցով կպան վագոնի պատերին ու անասելի խառնաշփոթ առաջացրին նստածներից մի մասի մոտ: Տղամարդիկ արագ փակեցին պատուհաներն ու փորձեցին հանգստացնել անհան-գստացած կանանց:

Այդ ամբողջ ընթացքում ես մինչև հոգուս խորքը ցնցված նայում էի ամբողջ ճանապարհի եզրով շարված 10-14 տարեկան թուրք լամուկներին, որ քշտած փեշերի մեջի կուտակած քարերը լկտի ծիծաղով ու հարայհրոցով նե-տում էին դեպի ոչ այնքան արագ ընթացող վագոնները…… և իիինչ չարությամբ ու ատելությամբ էին վառվում նրանց աչքերը, դա տեսնել էր պետք, ախր, մենք՝ սովետական երիտասարդներս սովոր չէինք նման ատելութ-յան, ես վիրավորանքից լաց էի լինում, բայց չգիտեի՝ ով էր վիրավորվածը՝ սովետական խաբված քաղաքացի՞ն , հայրենազրկված գաղթականի ժառանգը, թե պարզապես մարդը…….

Չէ որ դա դեռ սովետական միությունն էր՝ իր աշխարհացունց ինտերնացիոնալիզմով ու մեր մինչև ականջերը լցրած բարեկամություն-եղբայրության «ագիտացիայով»:Հիմա Հ1-ը գրաված թրքո խամաճիկները հեշտ կյանքի սիրահարների ականջներին նորից նույն «ագիտացիայով» եփած լապշա են հրամցնում, իսկ նրանք էլ արդեն մտովի վայելում են Երևան — Մեղրի 6 ժամյա ճանապարհի կրճատված 5 ժամը…… Խելքներին աշեցեք………. Դեռ աշուն կգա, շատ մի հրճվեք ու ծիծաղեք……

«Քարի մեջ էլ արուն կա», հիշո՞ւմ եք:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS