Բժիշկը նշել է шռшվոտյшն բերшնի տհшճ հոտից խուսшփելու ընդшմենը մեկ պшրզ միջոց

Առավոտյան բերանի տհաճ հոտից խուսափելու համար Ձեզ կօգնի մի պարզ միջոց։ Ընդամենը պետք է հրա-ժարվեք քնելուց երեք ժամ առաջ սնունդ ընդունելուց:Այս մեթոդը ասել է բժիշկ՝ ականջի, քթի և կոկորդի մաս-նագետ Էրիխ Վոյգտը, բրիտանական մի խմբագրությանը տրված հարցազրույցում: Բժշկի խոսքով ՝ մարդիկ հաճախ առավոտյան իրենց բերանից տհաճ հոտ զգալը չեն կապում ուշ ժամերի կերակուր ուտելու հետ:

Մինչդեռ, երեկոյան ուշ ուտելու սովորությունը նպաստում է առավոտյան տհաճ շնչառությանը, ասում է Վոյգտը: «Մարդիկ, ովքեր ուշ երեկոյան սնունդ են ուտում,նրանք գիշերը շատ ուժեղ սթրեսի են ենթարկվում իրենց ստա-մոքսը: Մարմնի դիրքը մահճակալի հարթ մակերևույթին նպաստում է մարսողության ընթացքում ստամոքսա-թթվի ներխուժումը դեպի կերակրափող, ինչն առաջացնում է բերանի տհաճ հոտ»։

Այսպիսով, առավոտյան բերանից զգացվող ճնշող «բույրը» վերջ տալու համար կա մի պարզ եղանակ: Ահա մասնագետի խորհուրդը. <<Քնելուց երեք ժամ առաջ փորձեք ոչ մի բան չուտել, սա թույլ կտա ստամոքսին մարսել կերակուրը նախքան քնելը:

Վոյգտը նաև նշել է, որ տհաճ հոտն ամենից հաճախ հանդիպում է նաև առավոտյան, քրոնիկական սինուսային հիվանդություն ունեցող (բորբոքում) մարդկանց մոտ: Քնի ընթացքում նրանք սկսում են շնչել բերանի, և ոչ թե քթի միջոցով: Հետևաբար, եթե առավոտյան վատ շնչառությունը դառնում է մշտական ​​երևույթ, ապա հարկա-վոր է քննարկել խնդիրը և խորհրդակցել օտոլարինգոլոգի հետ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS