Գեղեցկության սրահի աշխատողը հաճախորդի մատին տեսնելով այս գիծը պարտադրեց որ նա դիմի բժշկի

Մատնահարդարումը շատ կանանց սիրելի զբաղմունքն է ։ Հաճախորդները փորձում են հաճույք ստանալ այն ամենից, ինչ անում են իրենց մատների վրա։ Բացի այդ ամենը դա շատ լավ ժամանակ է շփվելու համար։ Սակայն այն ինչ տեղի ունեցավ Լիզա Հարրիսոն Ուիլյամսի հետ, հաստատ պետք է դաս լինի բոլորի համար։

Ուիլյամսը աշխատում է մատնահարդարման սրահում և իհարկե նրա մոտ գալիս են տարբեր տեսակի մարդիկ։Մի անգամ նրա մոտ եկավ մի կին, ով ցույց տվեց սև գիծը իր բութ մատի վրա։ Ուիլյամսը միանգամից հասկացավ, որ դա ինչ-որ լուրջ բան է։

Կինը, ով ուներ այդ խնդիրը եղունգի հետ, եղել էր այլ շատ գեղեցկության սրահներում, սակայն միայն Ուիլյամսը հայտնեց նրան, որ ավելի լավ է շտապ դիմի բժշկի օգնությանը։ Պարզվեց, որ այդ գիծը եղունգի վրա՝ մաշկի քաղցկեղի ակնհայտ նշան է։

Հաճախորդը ուղղակի շոկի մեջ էր։ Նա միանգամից վազեց հիվանդանոց։ Իսկ հետո Ուիլյասմը իմացավ կնոջ ախտորոշման մասին՝ հազվադեպ հանդիպող քաղցկեղի տեսակ, որն անվանում են՝ «Եղունգի տակ գտնվող մելանոմա»։

Ի տարբերություն մաշկի քաղցկեղի այլ տեսակների, մելանոմայի այս տարբերակը չի առաջացնում արևի ճառագայթներից։ Բժիշկները կարծում են, որ այն առաջանում է մաշկի վնասվածքներից։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS