Գեներալ Մանվել Գրիգոր յանը Շուշիից զանգեց ինձ․ ԱԱԾ-ն կարող է վեր ծանել զանգը․ Աշոտ Մինասյանի սենսացիոն հայտարարությունը

Այսօր ասուլիսի ժամանակ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը ասաց, որ հայտարարություն պիտի անի, որից հետո իրեն կարող են ԱԱԾ-ից հրավիրել՝ ցուցմունք տալու:«Մեր երկրի, այսպես կոչված, գերա-գույն գլխավոր հրամանատարը, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, գուցե հարբած, ինչպես լինում է հաճախ, հրաման է արձակում, որ եթե կարողանաք գրավել Լելե թեփեն, ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով, և չկայացած գեներալիտետը ընդունում է այդ փաստը որպես հրաման: Անցնում են հարձակման, գնում-հասնում են մինչև ստանցիա Քյանթ-Հորադիզ արանքի խաչմերուկ: Երբ իրեն զեկուցում են, որ հասել են այնտեղ, մեկին գեներալի կոչում է շնորհում, երկուսին՝ հերոսի…»: Մինասյանը հայտարարեց, որ Փաշինյանը նման հրաման տալու իր նպատակն է ունեցել:

«Նպատակն այն էր, որ ժողովրդին ներկայացնի, թե դուք տվել եք Լելե թեփեն, մենք ազատագրել ենք: Այդ մե-ծամտությունը, որը կար գերագույն գլխավոր հրամանատարի մոտ, ձևավորվում է նույն գեներալիտետի մոտ: Ոգևորվելով այդ ամենց՝ իրենք առաջանում են համապատասխան խաչմերուկը»,- հավելեց Մինասյանը:

Նա նշեց, որ այդ ընթացքում ինքը և Մանվել Գրիգորյանը հեռախոսազրույց են ունեցել և միասին քննարկել են իրավիճակը: Մինասյանի խոսքով այդ ժամանակ Գրիգորյանը գտնվում էր Շուշիում: Նա նաև նշեց, որ այդ հեռախոսազրույցը կարող է ԱԱԾ-ն վերծանել:

«Այդ ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյանը հարցնում է՝ Աշոտ ի՞նչ իրավիճակ է, արդյո՞ք մեր զորքերը հասել են տանկերի հետևից…Ես Ֆիզուլիից ներքև գտնվող գյուղի մատույցներում էի, ասում եմ՝ պարոն գեներալ, մե-րոնք հասել են մինչև ստանցիա Քյանթ-Հորադիզ արանքում գտնվող խաչմերուկի մոտ, ասում եմ, որ այդ խաչ-մերուկը վտանգված ա, որովհետև տանկեր են հասել այդտեղ …Ես չներկայացնեմ, թե քանի տանկ ենք տվել թշնամուն, քանի զոհ ենք տվել…Եթե զինվորը տանկերի հետ նույն տեղում չի գտնվում, ուստի մեր տանկերը դառնալու էին թիրախ թշնամու համար, և այդպես էլ լինում է զորքը սկսում է ահավոր մեծ թափով նահանջել»,- նշեց նա:

Տեսանյութ՝

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS