Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղադրված Էրդողանի հսկա արձանը 24 ժամ չանցած՝ տապալվեց

Գերմանիայի Վիսբադեն քաղաքում օգոստոսի 27-ի երեկոյան տեղադրված Էրդողանի հսկա արձան ընդամենը 24 ժամ անց ապամոնտաժվել է։ Քաղաքի կենտրոնական հրապարակում անսպասելի հայտնված 4 մետր բարձրությամբ արձանը հարուցել էր բնակիչների զարմանքն ու զայրույթը։

Ավելի ուշ Վիսբադենի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Wiesbaden Biennale» փառատոնի շրջանակներում արտոնվել էր քաղաքում մարդակերպ արձանի տեղադրումը, սակայն ոչ ոքի հայտնի չէր եղել, որ հենց Էրդողանի արձանն է տեղադրվելու, գրում է Ermenihaber-ը:

Ընդամենը մեկ օրվա ընթացքում Էրդողանի արձանի վրա հասցրել էին հայտնվել «Fuck you» և նմանատիպ այլ գրություններ: Այն նաև ձվերով ռմբակոծության թիրախ էր դարձել։ Արձանի դեմ բողոքողների և Էրդողանի կողմնակիցների միջև վեճեր, հրմշտոց և անգամ դանակով զինված բախումներ էին գրանցվել։

Էրդողանի ոսկեգույն արձանն ապամոնտաժվել և տեղափոխվել է կեսգիշերին

Իսկ «Wiesbaden Biennale» փառատոնի և Վիսբադենի թատրոնի տնօրեն Ուվե Էրիկ Լաուֆենբերգն արձանի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել․

«Մենք այս արձանը կանգնեցրել ենք խոսքի ազատության վրա ուշադրություն հրավիրելու և Էրդողանի վեարբերյալ քննարկում սկսելու նպատակով։ Նման ակցիաներ ամեն տեղ էլ անցկակցվում են։ Դա հասկանալը միշտ չէ, որ հեշտ է։ Սակայն ժողովրդավարական երկրում պետք է հանդուրժողական լինել բոլորի տեսակետների նկատմամբ։ Մեր երկրում նման բաները հնարավոր է քննարկել, և ցավալի է, որ այլ երկրներում դա հնարավոր չէ»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղադրված Էրդողանի հսկա արձանը 24 ժամ չանցած՝ տապալվեց
Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղադրված Էրդողանի հսկա արձանը 24 ժամ չանցած՝ տապալվեց
Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղադրված Էրդողանի հսկա արձանը 24 ժամ չանցած՝ տապալվեց
Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղադրված Էրդողանի հսկա արձանը 24 ժամ չանցած՝ տապալվեց
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS