Գոռը զшնգեց, զшնգեց սեպտեմբերի 25-ից հետո шռшջին шնգшմ ձшյնով փշրելով 60-օրյш, шնվերջшնшլի թվшցող տшգնшպին

Մարտուն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Գոռը զանգեց, զանգեց սեպտեմբերի 25-ից հետո առաջին անգամ; ձայնով փշրելով 60-օրյա, անվերջանալի թվացող տագնապին ու տառապանքին: Ես երջանիկ եմ, մենք երջանիկ ենք:

Շնորհակալ եմ բոլորից, հատկապես կոլեկտիվիցս, բայց ավելի հատկապես Sona Barseghyan-ից, որը սև ցուցակը իմ փոխարեն կարդում էր:

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Հայաստանի պետական գերատեսչությունների շենքերի մոտ ցույցեր անող անհայտ կորած զինվորների ծնողները երեկ կեսօրից հետո հավաքը շարունակեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

Հենց տեղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գրված նամակի տակ ստորագրեցին մոտ 300 անհայտ կորած զինվորների ծնողներ։ Նրանցից երկուսին ընդունեց դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինը։

Վերջինս խոստացել էր երեկ արդեն մի քանի ժամվա ընթացքում այդ նամակը, որը գրել էին խնդրանքով Վլադիմիր Վլադիմիրովիչին և Ռուսաստանի Դաշնությանը, լինելու էր Մոսկվայում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS