Գուցե շատերը ինձ մեղադրեն, ինձ չհասկանան, սակայն․․․ Ես ամաչում եմ իմ երեխայից

Գուցե շատերը ինձ մեղադրեն, ինձ չհասկանան, սակայն․․․ Ես ամաչում եմ իմ երեխայից

Ուզում եմ ասել, որ ես ու ամուսինս երբեք չենք ունեցել վնասակար սովորություններ։ Առողջ ապրելակերպ ենք վարել, ճիշտ սնվել։ 25
տարեկանում՝ մեր համատեղ կյանքի երրորդ տարում, ունեցա առաջնեկիս։ Ծնվեց մեր երկար սպասված որդին՝ առողջ, ամրակազմ։

Որոշ ժամանակ անց որոշեցինք ևս մի երեխա ունենալ։ Ու 31-ում ունեցա դստերս։Ես ու ամուսինս շատ էինք ուզում, որ երկրորդը
աղջիկ լինի, ու էլ չպատմեմ, թե որքան էինք ուրախացել նրա ծնվելուց։ Բայց շուտով հասկացա, որ նրա հետ ինչ-որ բան այն չէ։ Նա
չէր ֆիքսում հայացքը, երբեմն կարծես ինձ չէր լսում, շատ ուշ սկսեց նստել։

Ու երբ գնացինք մանկաբույժի մոտ, սկսվեցին մեր անվերջ հետազոտութունները։ Ու բոլորի պատասխանը նույնն էր․ մանկական ու-
ղեղային կաթված։Ես հրաժարվում էի հավատալ․․․Ախտորոշումը կարծես դատավճիռ լիներ ինձ համար։ Ամուսինս աջակցում էր ինձ,
հույս տալիս, ասում, որ մենք կմեծացնենք նրան, կվերականգնենք, կանենք ամեն ինչ․․․

Իսկ ես ինձ էի մեղադրում․․․Փորձում էի հասկանալ, թե ինչը ճիշտ չեմ արել, որ աղջիկս հիմա այսպես տառապում է։Նա սկսեց քայլել
միայն 5 տարեկանում, ինքնուրույն ուտել գրեթե չի կարողանում, մի կերպ է խոսում, քիչ բառ գիտի։ Հիմնականում ձայներ է հանում
ու դատարկ հայացքով նայում է պատին, երբ հետը խոսում ենք։

Հիմա աղջիկս 9 տարեկան է, ու ես ամաչում եմ։ Ամաչում եմ դրսում քայլելուց, որովեհտև բոլորը մեզ են նայում, մատով ցույց տալիս,
շշնջում։ Իսկ ես ամաչում եմ։ Երևի մտածում են, որ հղիության ընթացքում ծխել կամ խմել եմ,բայց դա այդպես չէ։Վերջին ժամանակ-
ներում չեմ կարողանում ինձ ստիպել նրա հետ տանից դուր գալ։

Լավ է, որ գոնե ամուսինս ինձանից ուժեղ է, ու երեխային տանում է խաղահրապարակ։Ես հիմա ատում եմ ինքս ինձ՝ ամաչելու հա-
մար, ու չգիտեմ՝ ինչպես հաղթահարեմ այդ զգացումը․․

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS