Դատավորն ասաց բաժանվող տղամարդուն. «Քո կինը շատ գեղեցիկ է, ո՞վ չէր երազի այդպիսի կին ունենալ, իսկ դու ուզում ես բաժանվել», իսկ տղամարդու պատասխանը գետնին տապալեց բոլորին

Մի մարդ գնում է դատավորի մոտ և ասում է,  որ ցանկանում է ամուսնալուծվել կնոջից: Դատավորը սկսում է նրան համոզել, որ հետ կանգնի այդ մտքից:

— Քեզ համար շատ դժվար կլինի, մի բաժանվիր:

— Ինձ համար ավելի հեշտ ու լավ կլինի:

Նրանք երկար վիճեցին, և վերջապես դատավորն ասաց.

— Քո կինը շատ գեղեցիկ է, նա այնքան հմայիչ է, աչք է շոյում, բոլորը գիտեն նրա արժանիքները, ցանկացած տղամարդ կերազի այդպիսի կին ունենալ, իսկ դու ցանկանում ես բաժանվել:

Տղամարդը  կոշիկը  հանեց և դրեց դատավորի առաջ:

— Ինչո՞ւ ես ինձ ցուցադրում քո կոշիկը:

— Ինչ կասես, լավ կոշիկ է, չէ՞, հիանալի է, տեսնում ես ինչ գեղեցիկ է, ովքեր տեսնում են, բոլորը հիանում են, այն մարդու աչք է շոյում և բոլորը  ցանկանում են ունենալ այսպիսի կոշիկ, և գրողը տանի, միայն ես գիտեմ, թե ինչպես է այս սրիկան սեղմում ոտքս:

Նրյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS