Դարի անեկդոտ․ Զոքանչը փեսային կոտլետ է հյուրասիրում․․․

Զոքանչը խոհանոցում կոտլետ է պատրաստում: Նրան է մոտենում կատուն և մլավելով միս խնդրում: Զոքանչը քշում է կատվին: Որոշ ժամանակ անց կատուն նորից է մոտենում:

– Փը՛շտ ,– բղավում է զոքանչը և ոտքով հարվածում կատվին:
Եվ այսպես ևս մի քանի անգամ:
Խոհանոց է մտնում փեսան:

Զոքանչը.
– Նստիր, քեզ համար կոտլետ եմ պատրաստել:
Փեսան նստում է, զոքանչը կոտլետը դնում է սեղանին: Այդ պահին փեսային է մոտենում կատուն և մլավելով ուտելիք խնդրում:

Փեսան.
– Առ, փիսո ջան, կեր:
Կատուն ուտում է կոտլետը և անշարժացած ընկնում հատակին:

Փեսան՝ զոքանչին.
– Դու սրա՜ն տես։ Որոշել էիր ինձ թունավորե՞լ,– ու տուր թե կտաս զոքանչին:
«Կերա՞ր»,– մի աչքը բացելով՝ մտածում է կատուն։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS