Դարի անեկդոտ․ Ուսուցիչը հարցնում է աշակերտին․․․

Անեկդոտ 1

Ուսուցիչը հարցնում է աշակերտին:

-Բանջարաբոստանային կուլտուրաների մեջ ինչե՞ր են մտնում:

-Որ չափառապատած չլինի էշ էլ կմտնի

Անեկդոտ 2

Երեկոյան հայրը ստուգում է տղայի օրագիրը և բարկացած կանչում.

-Ինչու՟ ես անգլերենից «2» ստացել:

-Դե ուսուցչուհին հարցրեց. How do you do, ես էլ ասացի` սե բայ դու, 2 դրեց:

Անեկդոտ 3

ԲՈՒՀ-ի առաջին հարկում հրդեհ է բռնկվում և արագ վեր բարձրանում: Կրակից փախչելով տանիք են բար-ձրանում պատմաբանը, մաթեմատիկոսն ու ֆիզիկոսը: Պատմաբանն արագ վերհիշում է պատմության մեջ գրանցված հրդեհի դեպքեր, տարեթվեր և թռչում ներքև:

Մաթեմատիկոսը սկսում է ինչ-որ հաշվարկներ կատարել, շենքի բարձրություն, կրակի բարձրացման արա-գություն… և թռչում ներքև: Ֆիզիկոսը հաշվարկներ է կատարում` ձգողականության ուժ, ազատ անկման արագացում և այլն ու թռչում…վերև:

-Էլի պլյուս-մինուսի սխալ արեց,- ներքևից նայելով բարկանում է մաթեմատիկոսը:

Անեկդոտ 4

Քահանան քարոզ է կարդում.

— Ալկոհոլը ձեր թիվ մեկ թշնամին է:

Կհարբեք, հաստատ կկռվեք կողակցի հետ, կհանեք ատրճանակն ու հարբած — հարբած` նորից կվրիպեք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS