Դա մի գլուխ էր մեկ ու կես կամ երկու էջ երկարությամբ պետք է այդ գլուխը պարտադիր իրավական ուժ ունենա

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե չի բացառվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն նաև այս տարի:Հարցին, թե ՀՀԿ-ն այդ հնարավորությունը տեսնո՞ւմ է, Աշոտյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանն այնքան հագեցած ու հոգնեցուցիչ այց է ունեցել, այնքան լարված է եղել այդ այցի ընթացքում և հետո, որ երևի թե մոռացել է, որ երկրում կա ՀՀ գործող Սահմանադրություն, և իր քաղաքական ցանկությունները պետք է ինստիտուցիոնալիզացնել բացառապես Սահմանադրության շրջանակներում»:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ուզում, որպեսզի սահմանադրական փոփոխություններ անցկացվեն, Աշոտյանը նման պատասխան տվեց. «Եթե մի գեղեցիկ, խելացի աղջիկ, որը դեռ ամուցնացած չէ, ասում են՝ դու պետք է պսակվես, ինքը ի՞նչ պետք է ասի, այո՞, եթե չգիտի ում հետ, ով է այդ մարդը: Օրինակը շատ կենցաղային էր, բայց շատ տիպիկ, որովհետև սահմանադրական փոփոխություններ կոչվածը, եթե բացառապես նպաստելու է գործող իշխանությունների վերարտադրությանը, ապա կրկնում են այն արատավոր պրակտիկան, որի մեջ նախկինում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր մեզ: Եթե սահմանադրական փոփոխությունները տալու են պետության զարգացման հնարավորություն, ապա խորհրդարանական հանրապետության մոդելից որևէ մեկը, անգամ գործող կառավարությունը իր հանրային ելույթներում չի հրաժարվել: Սահմանադրությունը փոխել վերարտադրվելու համար, կարծում եմ, բնորոշ է Ադրբեջանին, Թուրքմենստանին, այն երկրներին, որտեղ սահմանդրությունները փոխվում են վերարտադրության համար»:

Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ ժամանակին իրենց մեղադրում էին վերարտադրվելու համար Սահմանադրություն փոխելու մեջ, դրա մասին առանձին կխոսեն: «Դա փորձ էր օրակարգը Նիկոլ Փաշինյանից շեղելու, ով խրված է բազմաթիվ պրոբլեմների մեջ և փորձում է իր հաջողություններն ամրագրել՝ բացառապես պայքարելով նախկինի ուրվականների դեմ: Այդ մարտավարությունը տապալված համարենք, որովհետև 100 օր անց, կարծում եմ, «Սերժի ժամանակ ինչու այդպես չէր» հեշթեգն այլևս ակտուալ չէ»:Ըստ Աշոտյանի՝ սահմանադրությունները չեն կարող փոխվել՝ ելնելով այս կամ այն անձի քաղաքական նկրտումներից ու ցանկություններից:

«Իրականում իշխանությունը խնդիր ունի այս բարձր լեգիտիմությունը, որը դեռ գոյություն ունի հենց վարչապետի անձի շուրջ, ուղղելու բարեփոխումներին, ժողովրդավարության կայացմանը: «Մարդիկ սիրում են ինձ» կարգախոսով փորձել քանդել պետության հիմքերը, սեփական քաղաքական շահերով թելադրել պետության ապագան, առնվազն անպատասխանատու է, եթե չասեմ, նաև վտանագավոր»,- հավելեց նա:

Մանրամասները տեսանյութում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS