Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի համեղ ու յուրահատուկ դիետիկ աղցան, որը շատ սննդարար ու հա-գեցնող է, սակայն կօգնի արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից: Այս աղցանի 100 գրամում պարունակվում է ընդամենը 33.27 կկալ (ինչպես նաև՝ սպիտակուցներ՝ 1.95, ճարպեր՝ 0.36, ածխաջրեր՝ 5.61), ուստի այն կարելի է ուտել նույնիսկ երեկոյան ուշ ժամերին:
Բաղադրությունը.
1․ կաղամբ
2․ գազար
3․ 1 հատ կարմիր սոխ
4․ 15 գրամ սամիթ
5․ ½ բաժակ բնական յոգուրտ
6․ 2 ճ.գ. մանանեխ (սերմերով)
7․ 1 ճ.գ. ջուր
8․ 2 թ.գ. կիտրոնի հյութ,
9․ աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Կաղամբն ու սոխը մանր կտրատել, իսկ գազարը մանրացնել քերիչով: Յոգուրտին ավելացնել մանանեխը, ջուրն ու կիտրոնի հյութը և լավ հարել, այնուհետև ստացված սոուսը խառնել բանջարեղենին: Խառնել և ավելացնել աղ ու պղպեղ: