«Դուք ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, էդ ումո՞վ եք քաղաքացիական պատերազմ անելու». Գևորգ Սաֆարյան

«Քոչարյանն ու իր նմանները տարածում են քաղաքացիական պատերազմի վտանգի մասին լուրեր, թե վա՜յ, Հայաստանում կարող է քաղաքական պատերազմ սկսվել:

Դուք ձեզ ո՞ւմ տեղն եք դրել, էդ ումո՞վ եք քաղաքացիական պատերազմ անելու ՀՀ-ում… Էս մարդիկ պիտի հասկանան, որ իրենց գործողությունները տապալված են»,- այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Գևորգ Սաֆարյանը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի հետ համագործակցելուն ուղղված հնարավոր հանդիպմանը՝ Վարուժան Ավետիսյանն ասաց, որ պատրաստ են. «Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել ժողովրդին հուզող հարցեր: Եթե լինի ընդառաջ քայլ, սիրով կընդունենք»:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS