Դպրոցական անեկդոտներ․․․Ծիծաղից կթուլանաք

Կենսաբանության դասին ուսուցիչը հարցնում ա.

-Ով կարող է մի քանի թռչուն թվարկել:

Մեկն ասում ա

-Կոկորդիլոս:

-Բալիկ ջան, կոկորդիլոսը թռչուն չի, ո՞վ ա քեզ նման հիմարություն ասել:

-Պապա՜ս:

-Ինչի քո պապան ո՞վ ա, որ

-Արդարադատության փոխնախարարը:

-Հա՜, վայ, բալիկ ջան…. մոռացել էի.. ճի՜շտ ա, թռչում ա, բայց շատ ցածր, համարյա գետնին կպած:

*********

Ուսուցչուհին դիմում է աշակերտներին.

-Ովքեր իրենց բութ են համարում, թող կանգնեն:

Որոշ ժամանակ անց աշակերտներից մեկը կանգնում է:

-Դու իրո՞ք կարծում ես, որ բութ ես:

-Չէ, բայց դե անհարմար է, մենակ դուք եք կանգնած…

**********

Տղան հորն ասում է.

— Հայրի՛կ, հիշու՞մ ես, դու ինձ ասել էիր, որ եթե ես բարեհաջող կերպով տեղափոխվեմ չորրորդ դասարան,

հեծանիվ ես գնելու ինձ համար:

— Այո՛, հիշում եմ:

— Ես ուզում էի քեզ ասել, ուզում էի ասել, որ հանգիստ լինես, մենք գումար ենք խնայել:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS