Եթե ես լինեի, պատերազմ չէր լինի․ ՀՀ երկրորդ նախագահ Ռ․ Քոչարյան

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր սպասվելիք հարցազրույցի անոնսը։Քոչարյանի կարծիքով՝ երկրում ստեղծված այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելը սխալ է.

«Մենք տեսանք՝ էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձը գոնե ունենալով պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու հա-մար։ Որ այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլևս չի արտացոլում ժողովրդի կարծիքը, ևս ակնհայտ է»,- ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ գոնե մեկ տարի ժամանակ է պետք՝ հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կազմակերպելու համար։

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS