Եթե սիրահար եք շոկոլադե տորթերի ապա ամպայման պատրաստեք այս տորթը և համտեսեք

Բաղադրիչներ

Խմորի համար՝

  • ալյուր — 400 գ
  • կարագ — 250 գ
  • կակաո — 100 գ
  • շաքարավազ — 250 գ

Միջուկի համար՝

  • կաթնաշոռ — 1 կգ
  • ձու — 6 հատ
  • շաքարավազ — 250 գ
  • վանիլին — 1 պտղունց
  • օսլա (крахмал) — 5 ճ/գ
  • թթվասեր — 200 գ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը: Կարագն ու շաքարավազը լավ հարում ենք: Ալյուրը խառնում ենք փխրեցուցիչի հետ: Կարագային խառնուրդը լցնում ենք ալրային զանգվածի մեջ և փշրանքների ենք վերածում:

tortshokolade-nrbutyun

Պատրաստում ենք միջուկը: Ձվերը լավ հարում ենք շաքարավազի և վանիլինի հետ: Ավելացնում ենք կաթնաշոռը, թթվասերն ու օսլան և հարում ենք:

Յուղաթղթապատ ձևամանի մեջ լցնում ենք խմորի մեծ մասն ու ձեռքերով տարածում ենք:

tortshokolade-nrbutyun

Լցնում ենք միջուկը:

tortshokolade-nrbutyun

Վրան լցնում ենք մնացած խմորը, տարածում և 40-45 րոպեով տեղափոխում 190-200 աստիճան տաքացրած ջեռոցը:

tortshokolade-nrbutyun

Ահա և վերջ:

tortshokolade-nrbutyun-6

Համեղ տորթ, որը շատ դուր կգա բոլորին։

Նյութի աղբյուր՝ cooks.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS