Եղունգները ամրացնելու հրաշք միջոց, որը կիրառելի է տան պայմաններում

Բուժիչ միջոց հում սոխից

Սոխի հոտը շատերին դուր չի գալիս, սակայն պետք չէ մոռանալ, որ այն հիանալի միջոց է եղունգներն ամրաց-նելու համար: Հում սոխը մասերի բաժանեք, այն դրեք եղունգի վրա և պահեք նվազագույնը 15 րոպե:

Բնական յուղերի հիմքով բուժիչ միջոցներ

Եղունգների համար լավագույն միջոցներից մեկը նշի յուղն է: Դրանք ամրացնելու համար կարող են օգտակար լինել նաև այլ եթերային յուղեր:

2 ճաշի գդալ եթերային յուղը խառնեք 2 ճաշի գդալ ձիթապտղի յուղի հետ, ապա թրջեք բամբակն այս նյութով և դրեք եղունգի վրա: Կրկնեք շաբաթվա ընթացքում երեք անգամ:

Բուժիչ միջոց սխտորից

Մի փոքր սխտորը ճզմեք և ավելացրեք մեկ բաժակ ջուր: Եղունգները 20 րոպե թողեք այս խառնուրդի մեջ: Ան-հրաժեշտ է կրկնել շաբաթվա ընթացքում 2 անգամ:

Բուժիչ միջոց ալոէ վերայից

Ալոէ վերան բազմաթիվ օգտակար հատկություններ ունի: Այն կարող է նաև լավացնել եղունգների վիճակը: Մեկ ճաշի գդալ ալոէ վերայի մզվածքը խառնեք 3 կաթիլ ձիթապտղի յուղի հետ: Լավ խառնեք, մինչև ստացվի միա-տարր զանգված, ապա թրջեք բամբակով և դրեք եղունգների վրա:

Վարունգի հյութ

Մի քանի վարուգի հյութը քամեք, լցրեք խոր ամանի մեջ և մատներն ընկղմեք դրա մեջ:

Բուժիչ միջոց ձիթապտղի յուղից, մեղրից և ձվից

Այս երեք միջոցներն էլ սնուցում են եղունգները: 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը խառնեք մեկ գդալ մեղրի և ձվի մեկ դեղնուցի հետ: Խառնուրդը քսեք եղունգներին և թողեք մեկ ժամ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS