Ես ասես հայտվել եմ երկու աշխարհների մեջտեղում և վախենում եմ, որ մի օր այլևս չեմ վերադառնա․․․գրել էր ամուսինս ինձ ուղղված նամակում

Առավոտյան արթնանալիս Ջուլիան նկատեց, որ ամուսինը տանը չէ: Վերջին ամիսներին նա ինչ-որ տարօրինակ էր իրեն պահում: Տարեց կինը անկողնում պառկած իրեն տրամադրեց վեր կենալ և տան մաքրությունը սկսել սենյակից:Հանկարծ նա նկատեց մի գրություն ամուսնու սեղանի վրա: Կարդալով Ջուլիան չկարողացավ զսպել արցունքները։Նամակում ասված էր հետևյալը.

«Թանկագին Ջուլիա,

գրում եմ քեզ, քանի դեռ դու քնած ես, այն դեպքում, երբ վաղը արթնանալուց հետո ես այլևս նույն մարդը չեմ լինի: Ես ասես հայտվել եմ երկու աշխարհների մեջտեղում և վախենում եմ, որ մի օր այլևս չեմ վերադառնա: Այն դեպքում, երբ ես վաղը այլևս չեմ գիտակցի, թե ինչ է կատարվում… այն դեպքում, երբ ես վաղը այլևս չեմ կարո-ղանա քո հանդեպ ունեցածս հիացմունքն արտահայտել… թե ինչպես դու մնացիր իմ կողքին, չնայած ամեն ին-չին, ու փորձեցիր միշտ երջանկացնել ինձ…

Հնարավոր է՝ վաղը ես այլևս չգիտակցեմ, թե դու ինչեր ես անում ինձ համար: Դու թղթեր ես փակցնում դռներին, որ ես չշփոթեմ խոհանոցն ու լոգասենյանկը: Միշտ ստիպում ես ինձ ծիծաղել, երբ կոշիկներս առանց գուլպա եմ հագնում: Դու շարունակում ես մեր զրույցը անգամ, երբ ես արդեն մոռացել եմ, թե ինչ էինք խոսում: Երբեմն ա-կանջիս շշնջում ես մեր թոռների անունները, որ նրանք չմտածեն, թե ես մոռացել եմ: Իմ կատաղության պահե-րին դու այնքան բարի ու սիրալիր ես հետս… անկեղծ եմ ասում, ես չգիտեմ, թե այդ պահերին ինչ է հետս կատարվում…

Իսկ ինչ կլինի, եթե ես մի օր մոռանամ իմ կամ քո անունը…

Եթե վաղն այլևս չկարողանամ քեզ շնորհակալություն հայտնել…

Եթե վաղը, Ջուլիա, այլևս չկարողանամ ասել, որ քեզ սիրում եմ…

Ընդմիշտ քո

Տ.Ա.Մ.Ր. »

Ամուսինը տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ: Նա պարզապես որոշել էր հեռանալ՝ կնոջն ազատելու համար հոգսերից և տխուր ավարտից…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS