Ես դադարել եմ իմ տուն հյուրեր կանչել ու պատճառը բոլորովին էլ գումարը չէ․․․

Ես դադարել եմ իմ տուն հյուրեր կանչել ու պատճառը բոլորովին էլ գումարը չէ․․․Չեմ սիրում հյուրեր ընդունել, անգամ եթե նրանք
կարճ ժամանակով են եկել, իսկ գիշերն առհասարակ ոչ մեկին թույլ չեմ տալիս մնալ: Եվ հարցը գումարն ու ծախսերը չեն, ինչը
պարտադիր երևույթ է հյուրեր ընդունելիս: Չնայած դա էլ իր տեղն ունի, քանի որ չեմ ուզում մեր ընատնեկան բյուջեից միջոցներ
հատկացնել՝ ուրիշներին կերակրելու համար:

Ավելի որոշիչ դեր են խաղում հետևյալ 3 պատճառները

  • Շատ ժամանակ է պետք ուտեստներ պատրաստելու, իսկ հետո էլ տունը մաքրելու համար

Ես լավ եմ պատրաստում, բայց այդ գործի սիրահարը չեմ: Իմ ընտանիքի համար սիրով եմ տարատեսակ ուտեստներ հնարում, ե-
փում, բայց ուրիշներին զարմացնելու ցանկություն բոլորովին չունեմ: Երբ գալիս են հյուրերը, բոլորը նստում են, խոսում, լուսանը-
կարվում, ծիծաղում, իսկ ես ստիպված եմ լինում վազել խոհանոցից հյուրասենյակ և հակառակը, ու այդպես հարյուր անգամ:

  • Հյուրերից հետո պետք է ամեն ինչ մաքրել ու լվանալ

Բնական է, ոչ մեկ հատակին մտադրված չի թափում թղթեր, աղբ, բայց միևնույնն է, հյուրերի գնալուց հետո տունը կապիտալ մաք-
րության կարիք ունի: Աթոռներ ու սեղաններ ենք տեղափոխում, երեխաները թռչկոտում են մահճակալների վրա, բազմոցը կեղտոտ-
վում է, գորգի վրա էլ են լաքաներ առաջանում, հաճախ ինչ-որ բան է կոտրվում… Մի խոսքով, մաքրում եմ տունը՝ մինչ հյուրերի գա-
լը, և կրկնակի գործ եմ անում՝ նրանց գնալուց հետո:

  • Հետաքրքրասեր հյուրեր

Չափազանց հետաքրքրասեր կանայք էին գալիս մեր տուն: Ես անգամ սկսել էի հավաքել լվացքը, որպեսզի նրանք չտեսնեն, թե ինչ
սպիտակեղեն ենք օգտագործում: Տանել չեմ կարողանում, երբ սկսում են ամեն ինչի վերաբերյալ հարցեր տալ, շոշափել, նկատողու-
թյուն անել, առանց հարցնելու ծաղիկից պոկել, որ տանեն տուն…Գուցե խնդիրն իմ մեջ է, գուցե ես այնքան էլ բարի չեմ, բայց ավելի
լավ է չնյարդայնանամ, քան թե գոհացնեմ ուրիշներին: Նախընտրում եմ հանդիպել սրճարանում կամ այգում, չհոգնել ու հաճույք
ստանալ հանդիպումից:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS