Ես մաքրությամբ երբեք չեմ փայլել, բայց սկեսուրիս պես փնթի․․․Որդուս թույլ չեմ տալիս նրա տուն գնալ

Ես մաքրությամբ երբեք չեմ փայլել, բայց սկեսուրիս պես փնթի․․․Որդուս թույլ չեմ տալիս նրա տուն գնալ։Ես երբեք չեմ եղել անթերի
մաքրասեր: Երբեմն լինում է, որ լվացարանի մեջ կեղտոտ ափսեներ եմ թողնում ու լվանում առավոտյան, երբեմն կեղտոտ հագուստը
2-3 օր մնում է զամբյուղի մեջ, նախքան կմիացնեմ լվացքի մեքենան:Այնուամենայնիվ իմ տանը երբեք խոզանոց չի եղել, ինչպես որ
սկեսուրիս տանն է:

Երբ առաջին անգամ մտա նրա տուն,ապշեցի… Եվ միայն այդ ժամանակ հասկացա, թե ինչու ամուսինս՝ այն ժամանակ դեռ ընկերս,
չէր շտապում ծանոթացնել ինձ իր մայրիկի հետ: Պարզվեց, որ նրա մայրը, մեղմ ասած, մաքրության սիրահար չէ:Նրա գորգերը միշտ
կորած են փոշու մեջ, ակնհայտ է, որ դրանց վրայով մի քանի ամիս չի անցել ավել կամ փոշեկուլ: Ափսեների վրա միշտ կա յուղի նստ-
վածք, թեյի բաժակները ներսից սևացած են, իսկ դարակների գույնը չի երևում փոշու ու կեղտի պատճառով:

Երբ առաջին անգամ էի նրա տուն գնացել, սպիտակ գուլպաներով էի, ու տուն վերադառնալուն պես դրանք գցեցի աղբը, քանի որ
լվանալու տարբերակ չկար. սպիտակը վերածվել էր սևի:Չեմ պատկերացնում, թե ինչպես է ամուսինս ապրել ու մեծացել նման պայ-
մաններում: Անգամ մտավախություն ունեի, որ նա էլ կարող է փնթի լինել, բայց բախտս բերել է. ամուսինս ինձ հետ հավասար լվա-
նում ու մաքրում է ամեն ինչ:

Ինձ համար մինչ օրս գաղտնիք է, թե ինչպես է նա տունը նման խոզա նոցի վերածել: Սկե սուրս տանից դուրս գա լուց շատ կոկիկ
տեսք է ունենում. հարդարված եղունգներով, խնամված մազերով, մաքուր հագուստով, իսկ ահա տանը չես ուզում անգամ 5 րոպե
մնալ:Այնքան ուրախ եմ, որ հիմա կարող ենք հազվադեպ գնալ սեկսուրիս տուն. երբ ծնվեց երեխաս, սկսեցի ասել, որ հարմար չէ
տանից դուրս գալ, ու հիմա նա ինքն է մեզ հյուր գալիս:

Այժմ որդիս 3 տարեկան է, ու սկեսուրս ավելի հաճախ է սկսել ակնա րկել, որ թողնեմ՝ թոռանը ամսա կան գոնե 1 անգամ տանի իր
տուն, որ գիշերն այնտեղ մնա: Հենց պատկերացնում եմ, որ երեխաս խաղալու է կեղտոտ հատակներին, ուտելու է կեղտոտ ափսե-
ներից, և քնելու կեղտոտ անկողնու մեջ, սարսափում եմ:

Սկեսուրիս էլ եմ հասկանում,տատիկէ,ուզում է թոռան հետ շատ ժամանակ անցկացնել,բայց չեմ կարող ուղիղ ասել մերժելուս պատ-
ճառը, որովհետև չեմ ուզում նրան նեղացնել:Իսկապես հարգում եմ սկեսուրիս,նա լավ մարդ է, բարի մայր ու տատիկ է,բայց գլխումս
չի տեղավորվում, թե ինչպես կարող է կինն այդ աստիճանի փնթի լինել…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS