Ես մեծ երազանքներ ունեմ կապված Հայաստանի հետ. Արմեն Սարգսյանն անկեղծացավ Սեւանում

Ես  մեծ երազանքներ ունեմ կապված Հայաստանի հետ։ Այս մասին «Սեւան Ստարտափ Սամմիթ 2018»-ի փակման արարողության ժամանակ մասնակից երիտասարդների հետ զրույցում անկեղծացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ես երազում եմ, որ օրերից մի օր Հայաստանը կդառնա այն երկիրը, որը կախված չի լինի բնական ռեսուրսներից, եւ միակ բնական ռեսուրսը, որը մենք կօգտագործենք, կլինի մեր ուղեղը:

Ես երազում եմ, որ մի օր մեր երկիրը լինի արագ տեմպի մեջ, որ այն լինի բոլորից առաջ, ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել։

«Ես այստեղ եմ այժմ, որպեսզի ձեզ ասեմ. երազեք համարձակ, ծրագրեք եւ դուք կհասնեք ամեն ինչի: Սակայն մի բան կա, որ պետք է միշտ հասկանալ, դուք կարող եք երազել ու ծրագրեր կազմել, բայց չեք կարող ամեն ինչ ծրագրել ձեր կյանքում, քանի որ կա Աստծո գործոնը եւ ընդհանրապես կարեւոր չէ, թէ որ Աստծուն եք դուք երկրպագում»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ այն երկիրը, որտեղ ինքը ծնվել է՝ Սովետական Միությունը, հզոր տերություն էր, շատ սխալ բաներ կային այնտեղ, բայց կային նաեւ մի քանի լավ բաներ. հնարավոր էր ստանալ շատ լավ ակադեմիական կրթություն տարբեր բնագավառներում. «Բայց կարծես ամեն ինչ կրկին պլանավորված էր եւ դա  ձանձրալի էր: Կանխատեսված ու ծրագրված լինելը երիտասարդ սերնդի համար չէ. այդ պատճառով եմ ասում երազեք համարձակ, խախտեք կանոնները, իհարկե ոչ երթեւեկության կանոները, խախտեք գիտելիքի կանոնները, հավատացեք այն բաներին, որոնց երբեէ ոչ ոք չի հավատացել, եղեք ազատ»,-ընդգծեց նախագահը։

Նյութի աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS