Ես ուզում եմ հաշտվել ամուսնուս հետ, իսկ մայրիկս թույլ չի տալիս․․․Չգիտեմ լսեմ նրան, թե՞ շարժվեմ սրտիս թելադրանքով

Ես ուզում եմ հաշտվել ամուսնուս հետ, իսկ մայրիկս թույլ չի տալիս․․․Չգիտեմ լսեմ նրան, թե՞ շարժվեմ սրտիս թելադրանքով։Ես հղի
եմ` 9 ամսական, մոտ օրերս կծնվի մեր փոքրիկը: Մեկուկես ամիս առաջ ես և ամուսինս կռվեցինք, իսկ նա հավաքեց իրերն ու հեռա-
ցավ մոր մոտ: Մենք շատ էինք վիճում, քանի որ իմ հղիության ընթացքում նա շատ կոպիտ էր ինձ հետ, անընդհատ դիմում էր մանր
մունր խնդրանքներով.

Տուր, բեր, տաբատս գտիր, տաքսի կանչիր և այլն, ես նրա համար դարձել էի ծառա (մինչ ֆիզարձակուրդը նա այսպիսին չէր): Դու
միևնույն է տանը նստած ես, ի՞նչն է դժվար է ինչ որ բան անել: Ոչ մի լուրջ պատճառ չկար՝ դավաճանություն, ալկոհոլիզմ կամ ծեծ-
կռտուք:

Մայրս ինձ ընդունեց միայն այն պայմանով, որ ես ամուսնուցս բաժանվեմ հարյուր տոկոսով, բայց ամուսինս այս ամբողջ ընթացքում
ուզում է ինձ հետ միանալ և անհամբեր սպասում է երեխայի ծնունդին:Իսկ մայրս հիստերյաներ է սարքում, երբ լսում է, որ ամուսինս
զանգում է, կամ գալիս է տուն, բղավում է` ասում, որ կկանչի ոստիկանություն, բողոքում է սրտից, երբ ես ասում եմ, որ գուցե միա-
նամ ամուսնուս հետ, որ ես խաբել եմ նրան` խոստանալով բաժանվել ամուսնուցս:

Մի կողմից, ես հասկանում եմ, որ միգուցե նա ճիշտ է, կողքից ավելի վելի լավ է երևում, պետք չե երկու անգամ մտնել նույն գետը,
իսկ ամուսինս այդպես էլ չի փոխվի: Մյուս կողմից էլ, ես ունեմ զգացողություն, որ ինձ ասես շահարկում են: Ես կցանկանայի ինքս
որոշում կայացնել, այլ ոչ թե ինչ֊որ մեկի ճնշման տակ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS