«Ես օգնում եմ կնոջս տնային գործերում, որովհետև սա նաև իմ տունն է, ես այստեղ հյուր չեմ». այս տղամարդու գրառումը պայթեցրել է համացանցը

Եղբայրս եկել էր  մեզ տեսակցության: Մենք ճաշեցինք,  հետո կինս երեխային տարավ զբոսանքի:  Ես սուրճ պատրաստեցի, մի կուշտ զրուցեցինք:

Հետո եղբորս խնդրեցի  հեռուստացույց նայել մինչ ես կլվանամ ափսեները; Եղբայրս  զարմացած նայեց ինձ ու կշտամբանքով ասաց.»Իսկ կինդ ինչու չի լվանում, այս ո՞ւր ես հասել, տղամարդուն սազական չէ տնային գործերով զբաղվելը; Ես երբեք չեմ օգնում իմ կնոջը, նրա պարտականությունն է տնային գործերով զբաղվելը»:
Ես նստեցի  եղբորս դիմաց ու  նրան ասացի.

— Ես  չեմ օգնում կնոջս, նա ամեն ինչ հրաշալի է անում; Ես օգնում եմ կնոջս ափսեները լվանալ, որովհետև ես էլ եմ օգտվում այդ սպասքից: Ես  կնոջս հետ միասին զբաղվում եմ  երեխաներիս խնամքով, որովհետև  ես հայր եմ և պարտավոր եմ:  Իմ երեխաները երկու ծնող ունեն՝ հայր և մայր և երկուսս էլ հավասար պարտավորություն ունենք երեխաների նկատմամբ:

Ես հաճախ արդուկում եմ  լվացված հագուստները, որովհետև դրանք   իմ ու իմ երեխաների և իմ կնոջ հագուստներն են: Ես այս տան լիարժեք անդամն եմ, այլ ոչ թե օգնականը, ես այստեղ հյուր չեմ, որ գալիս է միայն ուտելու, լոգանք ընունելու, քնելու և որոշ ծառայություններից օգտվելու համար;

Ես օգնում եմ կերակուր պատրաստել, որովհետև ես էլ եմ ցանկանում ուտել: Հիշո՞ւմ ես ինչպես էր մեր մայրիկն առավոտնից միչև ուշ գիշեր  աշխատում, իսկ մեր հայրը  մատը մատին չէր տալիս նրան օգնելու համար: Ես չեմ ուզում, որ կինս  մեր մայրիկի նման տանջվի ու  հոգնած տեսք ունենա: Ես  ուզում եմ, որ  իմ երեխաների մայրը միշտ գեղեցիկ ու  առողջ լինի:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS