Ես 17 տարեկան էի, երբ հղիացա․ Ընկերս եկավ մեր տուն և ասաց հայրիկիս, որ ինձ չի սիրում․ Ահա, թե ինչ արեց հայրիկս․․․

«Ես մի ատոմոբիլային ընկերությունում որպես գլխավոր տնօրեն եմ աշխատում: Երբ աղջիկս 17 տարեկան էր, նա երեկույթի գնաց: Այնտեղ երիտասարդի է հնադիպել և հղիացել: Երբ մենք իմացանք այդ մասին, աղջիկս չէր ուզում ասել՝ ով է ապագա երեխայի հայրը:

Մի կիրակի (այդ ժամանակ աղջիկս արդեն մի քանի ամսեկան հղի էր) ես տան բակում նստած՝ թեյ էի խմում, երբ տան առաջ հին բեռնատար կանգնեց: Մի երիտասարդ իջավ:Նա մոտեցավ ինձ ու հարցրեց.

— Դուք Սթեյսիի հա՞յրն եք:

Ես նայեցի նրան և պատասխանեցի.

— Այո: Իսկ Դուք ուզում էիք նրան տեսնե՞լ:

— Ոչ: Ես այստեղ եմ, որ Ձեզ հետ խոսեմ: Կարո՞ղ եմ նստել:

Նա ինձ պատմեց, որ 18 տարեկան է, վերջերս է դպրոցն ավարտել: Նա «այդքան էլ խելացի չէ» և իր առաջ շքեղ ապագա չի տեսնում: Ես սկսեցի հասկանալ՝ ինչ է ակնարկում:Հետո նա ասաց.

— Ես այդպես եմ հասկանում, որ Սթեյսին հղի՞ է:

— Այո:

— Ես երեխայի հայրն եմ:

— Եվ ինչպե՞ս եք մտադիր վարվել:

Նա նախքան շարունակելը խորը շնչեց:

– Ես Ձեր դստերը չեմ սիրում, և ես չպետք է ինձ թույլ տայի այսքան հեռու գնալ: Բայց համենայնդեպս, ես շուտով հայր կդառնամ, իսկ փող առանձնապես չունեմ: Ես գիտեմ, որ Դուք խոշոր ընկերություն եք ղեկավարում և ավտոմեքենաների վաճառքով եք զբաղվում: Ես կուզենայի Ձեզ մոտ աշխատել, այդ դեպքում փող կունենամ երեխային պահելու և լավ հայր լինելու համար:

Ես նայեցի նրան ու հարցրի.

— Ի՞նչ աշխատանքով կուզենայիք զբաղվել իմ ընկերությունում:

— Ես կուզենայի ավտոմեքենաներ վաճառել: Լսել եմ՝ դրա համար դիպլոմի առկայություն չի պահանջվում: Ամենը, ինչ պետք է՝ երկար ժամեր աշխատելն է և դրա դիմաց փող ստանալը:

Ես գլխով արեցի և ասացի.

— Այո, կարելի է: Հիմա տղաս, ես քեզ կասեմ՝ անխղճություն էր ահա այսպես գալը և հայտարարելը, որ իմ աղջիկը հղի է, դու նրան չես սիրում… Նաև աշխատանք խնդրելը:

— Ես կարծում էի՝ սա ինձ համար աշխատանք գտնելու և երեխային պահելու համար փող աշխատել սկսելու լավագույն տաբերակն է:

— Լավ, վաղը առավոտյան 8-ին արի: Հասկացա՞ր:

— Այո,- պատասխանեց նա արագ, բայց թեթևանալով:

— Հիմա գնա: Վաղը կտեսնվենք:

Այդ ժամանակից 10 տարի է անցել: Հիմա նա կառավարիչ է լավագույն խանութներից մեկում, և դա լավագույն ախատանքի տեղավորելն է, որը ես կյանքումս արել եմ: Ավելին՝ նա 2 երեխաների հրաշալի հայր է (նա ուրիշ կնոջ է՝ հանդիպել և նրանք ընդհանուր երեխա ունեն):

Նա առաջին երեխային խնամում է աղջկաս հետ համատեղ: Հիմա՝ տարիներ անց, ես չեմ ասում, որ նա սխալ չի գործել: Չեմ ասում, որ նրանց իրավիճակն իդեալական էր:Բայց կարող եմ վստահաբար ասել, որ այդ երիտասարդը արել է ամեն ինչ, որպեսզի կատարի իր պարտավորությունները և հիանալի հայր լինի: Ես գիտեմ, որ շատ տղամարդիկ նրա փոխարեն այլ կերպ կվարվեին»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS