Ես 20 տարի ռոբասեռժիկի դեմ պայքարածս, հեղափոխությունից հետո մտածում էի… Լիզա ճաղարյան

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ես՝ սովետի տարիներ ապրածս, ազգային ազատագրական պայքար տեսածս ու իմ համեստ ուժով մասնակցածս, քսան տարի ռոբասերժիկի դեմ պայքարածս, հեղափոխությունից հետո մտածում էի, որ շուտով կքաշվեմ իմ պատյանի մեջ ու կզբաղվեմ իմ սիրած գործերով՝ կկարդամ,կկարդամ,կկարդամ, կգրեմ ինչ կուզենամ, եւ այդ ուզածս քաղաքականությունից հեռու-հեռու կլինի, իմ երկակի կյանքի՝ հանրությանը գրեթե անտեսանելի իրողությունների մասին կլինի, սիրուն, տխուր ու խաղաղ կլինի…

Չգիտեմ՝ ինչ կլինի, բայց իմը կլինի, է՛ս չի լինի, ինչը հարկադրված ապրում եմ ամեն օ՛ր հեղափոխությունից հետո՝ նվաստացում, ծով վիրավորանք, անպատվություն, անտերունչություն, անպաշտպանություն, անհուսություն…

Եվ նորի՛ց էդ բոլորի պատճառը հենց նրանք են, ում որ՝ իբր թե հեղափոխությունը շպրտեց պատմության աղբանոց։

Բայց էսքա՞ն՝ իբր թե։

Է՛ս աստիճանի՝ իբր թե։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS