Երազանքների տուն. Դուք նույնպես կցանկանաք ապրել այնտեղ

Այս տան մակերեսն ընդամենը 78ք.մ է…սակայն կզարմանաք՝ տեսնելով այն ներսից: Եվս մի վառ օրինակ, որ պարտադիր չէ կառուցել մի քանի հարյուր ք.մ մակերեսով տուն, բավական է ռացիոնալ օգտագործել տարածությունը:

Այս փոքր տունը գտնվում է ԱՄՆ-ում: Այն նման է հեքիաթային դղյակի: Արտաքինից շատ գեղեցիկ է և գերիչ: Այն կարծես միաձուլվել է անտառային տեսարանի հետ: Անհավատալի է, բայց համեմատաբար ոչ այնքան մեծ մակերեսով տունը լիովին հարմարեցված է երկու մեծահասակից և երկու երեխայից բաղկացած ընտանիքի հարմարավետ բնակվելու համար:

Իսկ զարմանալի տեսարանը լրացնում է այն ամենը, ինչը որևէ մեկը կարող է թերություն համարել: Առաջին հարկում գտնվում է հարմարավետ հյուրասենյակը և խոհանոցային անկյունը: Դեպի վերև տանում է օրիգինալ աստիճան, որը հիշեցնում է գլխավոր արժեքների և մեր կյանքում անհրաժեշտ պահերի մասին:

Երկրորդ հարում մեծերի ննջասենյակն է: Եվ վերջապես՝ մանկական ննջասենյակը, որը կուրախացնի ցանկացած երեխայի:Տան բակում կարելի է լիարժեք հանգստանալ՝ կտրվելով քաղաքի մշտական աղմուկից:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS