Երբեք չէի մտածի, որ ամուսնանալուց հետո նման խնդրի կբախվեմ․․․Էլ ուժ չունեմ, այսպես այլևս հնարավոր չէ

Ես արդեն ուժասպառ եմ լինում։Ամուսինս,ինչպես և ցանկացած տղամարդ,սիրում է լավ ուտել։ Առաջին,երկ-
րորդ և կոմպոտ, ինչպես ասում են։ Սակայն դա ոչ թե նորմա է,այլ անհրաժեշտ մինիմում։ Թող ուտի, ես դեմ չեմ։
Բայց ի՞նչ կլինի, եթե նա ուտի երեկվա պատրաստածը։Ոչ,մեզ պետք է,որ ամեն ինչ լինի 5 րոպե առաջ կրակից
հանած։Բայց եսէլ երկաթից չեմ,գալիս եմ աշխատանքից,ուզում եմ կես ժամ նստել, պառկել։ Ուղղակի երազանք
է, բայց ինչպես հասկանում եմ՝ անկատար։

Իրականում ինձ համար միևնույնն է,թե ինչ կուտեմ։Ես կարողեմ առհասարակ ոչինչ չուտել կամ հաց ու պանի-
րով կշտանալ։Մայրիկս էլ չէր սիրում ուտել,բայց հորս համար միշտ սիրով էր պատրաստում,քանի որ նա ամուս-
նուս պես չէր, ինչ լիներ՝ կուտեր, կապ չունի՝ այսօրվա թե երեկվա, երբեմն ինքն էլ կարող էր պատրաստել բոլո-
րիս համար։

Իսկ ամուսնուս մայրը նրան շատ է երես տվել։ Մնում էր միայն նստել սեղանի մոտ, վերցնել պատառաքաղը և
անցնել գործի։ Դե դա զարմանալի չէ, որովհետև ամուսինս հարուստ հայր ունի,մայրն էլ ինչպես գնացել է դեկ-
րետ որդու ծնվելու ժամանակ, այդպես էլ չի վերադարձել աշխատանքի։Տանը միշտ ամեն ինչ եղել է,և եթե չես
աշխատում,էլ ինչ է մնում,վերցրու ու հաճույքով պատրաստիր։

Բայց մեր դեպքում այլ է։Ամուսնուս հետ հավասար աշխատում եմ,ես դեռ մի բան էլ հասցնում եմ գնալ խանութ,
պատրաստել, լվանալ ու մաքրել տունը։Ոտքերիս վրաէլ չեմ կարողանում կանգնել։Ուզում եմ ամուսնուս հետ խո-
սել, բայց վախենում եմ, որ կնեղանա։ Չգիտեմ, երբ կսպառվի համբերությունս։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS