Արդյո՞ք գիտեիք, որ սուրճի նստվածքը կարելի է օգտագործել ամենաանսպասելի նպատակներով։ Այս տարբե-րակների մասին հավանա բար չգիտեիք։
Սուրճի նստվածքը՝ աչքերի շուրջ մուգ շրջանների դեմ
Սուրճի նստվածքը կարող է ազդել որպես միզամուղ միջոց։ Կոկոսի յուղն ու սուրճի նստվածքը կօգնեն ձեզ ա-զատվել աչքերի տակի պարկերից ու մուգ շրջաններից։ Պարզապես խառնեք նշված 2 բաղադրիչները և քսեք աչքերի տակ,թողեք 20 րոպե։Լվացեք։ Լավագույն արդյունքի հասնելու համար կատարեք այս պրոցեդուրան շաբաթական 2 անգամ։
Արագացրեք մազերի աճը
Սուրճի նստվածքը կարող է խթանել մազերի աճը։ Դրանով շփեք գլխամաշկը՝ լոգանք ընդունելիս։
Որպես համեմունք
Սուրճի նստվածը կարող եք օգտագործել միս կամ բանջարեղեն պատրաստելիս։
Ազատվեք ցելյուլիտից
Սուրճի նստվածքը կարող է ծառայել որպես արդյունավետ միջոց ցելյուլիտի դեմ։ Ախտահարված հատվածների մերսումը նպաստում է ցելյուլիտից ազատվելուն։
Հեռացնում է մաշկի մահացած բջիջները
Սուրճի նստվածքով մաքրեք մաշկը՝ այն հարթ ու թարմ դարձնելու համար։
Բնական բուրավետիչ
Սուրճի նստվածք լցրեք փոքր տարայի մեջ և դրեք պահարանի կամ սառնարանի մեջ։
Միջոց՝ վնասակար միջատների դեմ
Սուրճի նստվածքը կարող է արդյունավետ կերպով օգնել ազատվել վնասակար միջատներից։ Պարզապես այն շաղ տվեք հողամասում։
Պարարտանյութ
Սուրճի նստվածքը կարող եք ավելացնել բույսերի հողին։ Արդյունքը շուտ նկատելի կլինի։