Երբ եղբայրս ամուսնալուծվելուց հետո ինձ ծանոթացրեց իր նոր ընկերուհու հետ, իսկույն հասկաց, որ նրան առաջին անգամ չեմ տեսնում

Ավագ եղբայրս՝ Արմենը, արդեն մի քանի տարի ամուսնալուծված է։ Լուրջ հարաբերություններ բաժանվելուց հե-
տո երկար ժամանակ չէր ունեցել։ Ոչինչ չէր ստացվում։Մի օր էլ ասաց, որ սոցկայքերից մեկով մի աղջկա հետ է
ծանոթացել և ուզում է նրան ծանոթացնել ինձ հետ։ Իմ կարծիքը եղբորս համար կարևոր է։Կնոջս զգուշացրեցի,
որ հյուրեր ենք ունենալու։ Կինս տորթ թխեց, պատրաստվեց, որ նրանց լավ դիմավորենք։

Ինձ էլ շատ հետաքրքիր էր, թե եղբայրս ում է ընտրել՝ այսքան տարի միայնակ մնալուց հետո։Հավանաբար, ար-
ժանի ու խելացի կին է։ Հյուրերը իրենց երկար չսպասեցրին։Արմենը, ինչպես և ասել էր, եկավ ընկերուհու հետ։
Չեմ ասի, որ գեղեցկուհի է, բայց տգեղ էլ չէ։ Ոչինչ։ Բայց ինձ անդադար մի միտք էր տանջում, որ ես նրան տեսել
եմ ինչ-որ տեղ։ Ոչ մի կերպ չէի կարողանում հիշել։

Երբ երեկոյի ընթացքում պատմեցին, թե Արմինեն որտեղ է աշխատում, վերջապես հիշեցի նրան։ Պարզվեց, որ
եղբորս նոր ընտրյալը գազի սպասարկման ծառայություններ է կատարում։Մի քանի ամիս առաջ նա եկել էր մեր
տուն՝ ստուգումներ իրականացնելու։ Մեր տանը փոքր խնդիր կար, ես խոստացա, որ կուղղեմ, իսկ նա տուգա-
նեց ինձ։ Հիշում եմ, որ լավ վիճեցինք։

Արմինեն այդ օրը աշխատանքային արտահագուստով էր, դրա համար էլ միանգամից չճանաճեցի նրան։Ես ի-
հարկե հասկանում եմ, որ դա իր աշխատանքն է, բայց տրամադրությունս սարսափելի ընկավ։ Ես նույնիսկ ե-
րազում էի, որ նրանք շուտ գնան մեր տնից։ Իսկ ինչ վերաբերվում է եղբորս, ուրախ եմ նրա համար։

Հույս ունեմ, որ նա երջանիկ կլինի։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS