Երբ սկեսուրիս իր իսկ եփած բորշչը հյուրասիրեցի, իսկ նա ասաց, որ շատ զզվելի է և ես տանտիկին չեմ դառնա․․․

Երբ սկեսուրիս իր իսկ եփած բորշչը հյուրասիրեցի, իսկ նա ասաց, որ շատ զզվելի է և ես տանտիկին չեմ դառնա․․․Երևի դուք էլ եք ճանաչում մարդկանց, ովքեր միշտ դժգոհ են: Հենց նման մարդկանց շարքին է դասվում սկեսուրս: Որ քան էլ որ ջանամ, անեմ, միև-նույնն է, ամենավատ կինն եմ:Նշեմ, որ նա ի սկզբանե դեմ էր, որ ես ու իր որդին ամուսնանանք: Պատճառը պրիմ իտիվ է. ուղղակի ես իր ճաշակով չեմ:

Նա ինքն է ինձ ասել դրա մասին: Բացի այդ, մայրի կից խլել եմ որդուն, ինչպե՞ս սիրի ինձ:Երբ ես ու Արեգն ամո ւսնացանք, սկեսուրս ստիպված եղավ համակերպվել ու որոշեց ինձ «մարդ դարձնել»:Սկսենք նրանից, որ սկեսուրս ամեն օր մեր տուն էր գալիս,որ տեսնի՝ թե իր որդու համար ինչ եմ պատրաստել: Պարզվեց, Արեգոն պիտի ամեն օր ապո ւր ուտի, որ գաստրիտը չսրվի:

Ու հատակներն էլ պետք ամեն օր մաքրել, որ Արեգոն փոշի չշնչի:Պետք է արդուկել անգամ Արեգոյի գուլպաները, որ սնկային հիվան-դություն չառաջանա…Ես ուղղակի շոկի մեջ էի նման պահանջներից: Բայց, բարե բախտաբար, Արեգը լռեց նում էր մորը ու վստա-հեցնում, որ ես հիա նալի կին եմ, ու իրեն ամեն ինչ դուր է գալիս:Բայց սկեսուրս չէր հան դարտվում. քանի ամուսինս տանը չէր, նա գալիս ու պահանջում էր, որ եռացնեմ Արեգի հագուստը, փակոցներ պատրաստեմ:

Մի օր էլ սկեսուրիս տանը որոշ գործեր կային, ու ամուսինս աշխա տանքից հետո գնացել էր այն տեղ, որ օգնի: Վերջում հրա ժարվել էր ընթրել, քանի որ քաղցած չէր, ու սկեսուրս մի բան կայի մեջ բորշչ էր լցրել, որ որդին տանը ուտի: Բանկան այդ պես էլ մնացել էր սառնարանի մեջ: Հիշեցի միայն 3 օր անց, լցրեցի կաթսայի մեջ, տաքացրեցի ու… այդ պահին եկավ սիրելի սկեսուրս:

-Այս ինչ բույր է, չլինի բորշչ ես պատրաստել:

-Պատրաստել եմ… -ծիծաղելով ասացի ես: Կարծում էի՝ գլխի կընկնի, բայց ոչ:

-Դե բա մի աման բեր, փորձեմ, տեսնեմ՝ ինչ է ստացվել:

Սկեսուրս կերավ 3-4 գդալ ու բացականչեց.

-Սա ամենասար սափելի ուտելիքն է, որ երբևէ կե րել եմ: Մայրիկդ քեզ պատ րաստել չի սովորեցրե՞լ… Ահավոր է… աղի, կարմիրը քիչ, յուղը շատ…

Ես արդեն չէի կարողանում կառավարել ինձ ու քիչ էր մնում ծիծաղից ուշաթափվեի…

-Աղջիկ, քեզ ի՞նչ եղավ… լուրջ բան եմ ասում: Հլը արի փորձի… —ու այդ պահին սկեսուրիս աչքն ընկավ դատարկ բանկային:

Նա արագ վերցրեց պայո ւսակը ու դուրս եկավ: Կարծես թե հիմա կան դրական փոփոխություններ…Երևի լավ դաս եղավ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS