Երեխային մի վայրկյանով մենակ թողնելով՝ մայրը նրան ընդմիշտ կորցրել է․․․ Վերջերս գնացել էի ընկերուհուս տուն, երկուսս էլ 1,5-2 տարեկան դուստր ունենք

Վերջերս գնացել էի ընկերուհուս տուն, երկուսս էլ 1,5-2 տարեկան դուստր ունենք։ Եվ երբ մենք պատրաստվում էինք դուրս գալ, ընկերուհիս սկսեց հագնել կոշիկները․

-Ես ձեզ կճանապարհեմ, միևնույնն է երեխան քնած է։

-Ինչպե՞ս, փոքրիկին միայնա՞կ ես թողնում տանը։

-Դե հա, ինչ արած։ Խանութ գնալիս նրա համար մուլտֆիլմ եմ միացնում կամ մինչ քնած է, արագ գնում-գալիս եմ, չեմ կարող համ նրան գրկել, համ ծանր տոպրակներ քաշ տալ։

Ես գուցե խելագարի տպավորություն թողնեմ, բայց երբեք նման բան մտքովս չէր անցել, ինչ ասես կարող է լինել, ոչ թե 15, նույնիսկ 5 րոպեով երեխայիս միայնակ չեմ թողնի տանը։Դպրոցում համադասարանցի ունեինք, մեր դասարանի գերազանցիկն էր։ Չնայած նրան, որ մեծ տղա էր, արդեն 14-15 տարեկան, մայրն էր նրան բերում դպրոց, հետաքրքվում բոլոր հարցերով։

Մի օր մեր ուսուցչուհին պատմեց մեզ այդ կնոջ զգոնության պատճառը։ Պարզվեց, Նարեկն ունեցել է ավագ եղբայր։ Մի օր՝ 4 տարեկան հասակում, երեխան հյուրասենյակում խաղալիս է եղել, իսկ մայրը մի վայրկյանով գնացել է խոհանոց, որ ինչ-որ բան վերցնի։ Հետո հեռախոսին զանգ է եկել, մայրը շեղվել է։ 2-3 րոպեից հետ գալով հյուրասենյակ, որդուն չի հայտնաբերել, վազել է բակ ու գտել փոքրիկին գետնին ընկած՝ անգիտակից վիճակում։

Շտապ օգնություն, վերակենդանացման բաժանմունք, բայց երեխային փրկել չի հաջողվել․․․Պարզվել է, որ նախօրեին տղայի հայրը բակում լվացել է մեքենան ու մի անկյունում թողել է բոլոր քիմիական միջոցները, մոռացել է բարձր տեղ դնել։ Փոքրիկն էլ խմել է դրանք․․․

Պատմեցի ընկերուհուս պատմությունը, նա խոստացավ, որ այլևս փոքրիկին միայնակ չի թողնի, մի կերպ կհամոզի, որ նստի մանկասայլակի մեջ և իրենք այսուհետ միասին կգնան խանութ։Իհարկե լավ է, երբ երեխաներն ինքնուրույն ու անկախ են մեծանում, բայց դրա համար կա որոշակի տարիք։ Ոչ մի դեպքում պետք չէ նրանց կյանքը վտ անգել՝ սեփականը հեշտացնելու համար։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS