Երեկ մետրոյում լսեցի 2 անծանոթ աղջիկների խոսակցությունը. Դա չափազանց էր իմ համար․ Արցունքն աչքերիս հենց հաջորդ կանգառում դուրս վազեցի…

Ես արդեն 34 տարեան եմ, ամուսնացած եմ հիանալի անձնավորության հետ: Նա ինձ շատ է սիրում, ես նրան նույնպես:Բայց մենք ունենք մի մեծ խնդիր. արդեն 10 տարի երազում ենք երեխա ունենալու մասին, սակայն ես չեմ կարողանում հղիանալ:

Արդեն հարյուրավոր բժիշկների մոտ ենք եղել, բոլորն էլ միաձայն պնդում են, որ մենք լիովին առողջ ենք, խոր-հուրդներ են տվել, բայց, ցավոք, ամեն ինչ ապարդյուն է:Պիտի խոստովանեմ, որ այս տարիների ընթացքում փորձել ենք բոլոր միջոցները, նույնիսկ ընկերուհուս խորհուրդով գնացել եմ բախտագուշակների մոտ, խոտա-բույսերով բուժում եմ ստացել: Բայց երկար սպասված հղիությունն այդպես էլ չի ուրախացրել մեզ:

Վերջերս մետրոյի վագոնում պատահաբար լսեցի 2 ուսանողուհիների խոսակցություն: Սարսափելի էր, բայց նրանք խոսում էին աբորտի մասին, իսկ ավելի կոնկրետ՝ իրենց կողմից արած աբորտի մասին:Այսինքն երկուսն էլ արդեն հասցրել էին անել դա, և ուրախ էին, որ ժամանակին էին հայտնաբերել հղիությունը և դիմել բժիշկի…

Մինչ նրանք խոսում էին, ինձ մի կերպ էի զսպում, որ չպտտվեմ նրանց կողմ և կյանքի դասեր տամ… Արցունք-ները գնացին աչքերիցս…Հենց վագոնի դուռը բացվեց, դուրս վազեցի, նստեցի և սկսեցի արտասվել…

Շնորհակալ եմ ամուսնուս և մորս, միայն նրանց շնորհիվ է, որ թեևաթափ չեմ լինում, շարունակում եմ հույսով ապրել, որ մի օր ես էլ երջանիկ կլինեմ:Մայրս պատմել է, որ ինքն էլ է ինձ դժվարությամբ ունեցել, մինչ իմ ծնվելը սպասել է մի քանի տարի, բայց ի վերջո հրաշք եղել է:

Հիմա ես ամեն գիշեր ժպիտով եմ պառկում քնելու, փորձում եմ չհուսահատվել:Իսկ այն աղջիկներին խղճում եմ, որ նրանք չեն հասկացել,թե որն է իրական երջանկությունը: Ոչ մեկին չեմ ցանկանա հայտնվել իմ իրավիճակում:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS