Երկու վանեցի ցանկանում են որոշել, թե ով է ավելի ժլատ․․․

Վանեցին

Երկու վանեցի գրազ են գալիս, թե իրենցից ով ավելի քիչ  գումար  կնվիրաբերի եկեղեցուն։  Երբ նրանց մոտով անցնում է սկուտեղով սպասավորը, մեկը 10-դրամանոց է դնում սկուտեղի վրա և հաղթական հայացքով նայում մյուսին։
— Երկուսիս կողմից,- ասում է երկրորդը և խաչակնքում։

Փեսայի և զոքանչի մասին անեկդոտ

Նորապսակները քայլում են զբոսայգում ու այդ պահին թփերի տակից օձ է դուրս գալիս:
Աղջիկը խուճապահար գոռում է.
-Վայ մամա ջան:
Տղան էլ.
-Սիրելիս, անկեղծ ասաած ես էլ քո մայրիկին նմանեցրի,բայց չէի համարձակվում ասել…

Երկխոսություն Աստծո հետ

Մեկը Աստծուն հարցնում է.
-Տե´ր, ի՞նչ է քեզ համար 1000000 տարին:
-Մեկ վայրկյան, զավակս:
-Տե´ր, իսկ ի՞նչ է քեզ համար 1000000 դոլարը:
-Մի կոպեկ, զավակս:
-Տե´ր, ինձ մի կոպեկ փող տուր:
-Մի վայրկյան սպասի´ր, զավակս…

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS