«Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից: Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանի հանձնարարականով՝ 2018 թ. երկրորդ կեսին հայկական բանակի շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Այս մասին գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում։

«Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար։»,—նշված է գրառման մեջ։

2018-ին ՀՀ ՊՆ կողմից իրային միջոցների ձեռք բերման համար, այդ թվում նաև ներքնաշորի, մրցույթ հայտարարվել էր 2018-ի սկզբին։ Իսկ 2017թ-ի ապրիլի 14-ին կնքված ԲԸԱՀԱՊՁԲ-7-7 պայմանագրի շրջանակներում «ԳԵՎԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից մատակարարված կիսավարտիք մեկանգամյա օգտագործման ապրանքատեսակից 52 000 հատ հետ է վերադարձվել մատակարարին, անորակության պատճառով, իսկ կազմակերպության նկատմամբ կիրառվել են տույժեր և տուգանքներ:

Նշենք, որ 2018 թվականի հունվարին Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ 2018-ից ՀՀ զինված ուժերում զինծառայողները կկրեն նոր, ավելի որակյալ կտորից կարվող համազգեստ, որի ամրության և դիմացկունության պարամետրերն ավելի բարելավված են։

 

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS