«Էդ տшրшծքների հшմшր պшյքшրել է զինվпրը, пրն էսօր մնшցել է шնտեր վիճшկում»․ Նшզենի Հովհшննիսյան

Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում էր նաև դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։

«Այս հավաքի նպատակը մեկն է՝ օր առաջ գերիներին վերադարձնելու հարցը լուծել․․.: Սա պետք է առաջին օրն արվեր:

Էդքան կազմակերպված Բերձոր, Քարվաճառ ու մյուս տարածքները որ տալիս են, պետք է հասկանան, որ էդ տարածքի համար պայքարել ա զինվորը, որն էսօր մնացել ա անտեր վիճակում, իսկ մենք ի՞նչ ենք անում դրա համար: Երկու ամիս անց հավաքվել ենք, որ գերիների հարց լուծե՞նք և խոսողին էլ դեռ քարկոծո՞ւմ են:

Ես զարմանում եմ՝ ոնց ենք ապրում․․․»,- լրագրողի հետ զրույցում վրդոված և հուզված ասաց դերասանուհին։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS