Էրդողանը հայտարարել է Ղարաբաղում հա կամարտության կար գավորմանը մաս նակցելու Թուր քիայի իրավունքի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդո ղանը հայտարա րել է, որ իր երկիրը, ինչպես Ռուսաս տանը, իրավունք ունի մասնակցել Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը։

«Եթե Ռուսաստանը ցանկա նում է մասնակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը, ապա Թուրքիան էլ կարծում է, որ ինքը ոչ պակաս իրավունք ունի նման մասնակցություն ունենալ։ Այդ առնչությամբ Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին ինձ ոչ մի նորություն չի հասել»,-ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան ճգնաժամի կարգա վորման հարցում արդյունքի չի հասել։
«Մենք շարունակում ենք աշխատել ՌԴ-ի հետ Սիրիայի և Լիբիայի հարցով։ Հուսով եմ, որ կկարողանանք ճիշտ քայլեր կատարել Ղարաբաղի հարցում և վերջապես կլուծենք այդ խնդիրը»,-հավելել է թուրքիայի առաջնորդը։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS