Էրեխեն զшնգեց пւ հենց ինձ հետ խпսելու պшհին զпհվեց, մենшկ հшսցրեց шսի հոպшր․․․

Արցախում նш հատակված 22 տարեկան Նորայր Վարդանի Սարգսյանը Շիրակի մարզի Հարթաշեն գյուղից էր, տան միակ որդին: Նրա հորեղբայրը՝ Վահան Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց, որ Նորայրը յոթ տարեկան է եղել, երբ նրա մայրիկը մш հացել է: «Նորայրը ոչ քույր, ոչ եղբայր չունի, 7 տարեկանում էլ

մորն էր կորցրել: Պահեցինք, մեծացրեցինք, եղավ 22 տարեկան ու այսպես եղավ… Ապրում էինք իրար հետ՝ ինքը, հայրը, ես, ես էլ ընտանիք չունեմ, ամուսնացած չեմ: Մեզ հետ նաև Նորայրի տատիկն էր բնակվում՝ մայրս, ինքն էլ անցած ամիս մш հացավ, այսօր 40 օրն է…»,- շեշտեց Վահանը:

Նորայրի հորեղբայրը պատմեց, որ եղբորորդին դպրոցը ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ, ծառայությունը վերջացնելուց մեկ ամիս հետո աշխատանքի էր անցել ոստիկանության ներքին զորքերում: «Գնաց թղթերը տվեց, ոստիկանության ներքին զп րքեր ընդունվեց: Գոհ էր, աշխատում էր, լավ էր, մեզ էլ էր օգնում:

Այս կռ իվը, որ սկսվավ՝ հենց առաջին, իսկ օրերին մեկնեց ռшզ մաճակատ, բայց հոկտեմբերի քսաներկուսին, որ տատիկը մш հացավ՝ 3 օրով եկավ, մասնակցեց արարողություններին: Ես իրեն համոզեցի, որ չգնա, պատասխանեց, թե ընկերս մш հացել է, ինքը կին և երեխա ունի, ես ոչ մի բան չունեմ… Երեխեն գնաց այն բանով, որ նորմալ պետք է լիներ, այն էլ սենց եղավ…»,-

պատմեց Նորայրի հորեղբայրը: Նա նաև հիշեց, որ Նորայրը վերջին անգամ հենց իր հետ էր խոսել. «Նոյեմբերի 5-ի երեկոյան եմ հետը խոսել: Հաջորդ օրը երեխեն զանգեց և ինձ հետ խոսելու ժամանակ զп հվեց… միայն հասցրեց գп ռալով ասել՝ հոպար, ամեն ինչ լավ կլինի, և կապը ընդհատվեց… Շատ բարի էր, կամեցող և գաղտնապահ էր, որ ծառայության մասին հարց էին տալիս, պատասխանում էր՝ եկեք հետս, կտեսնեք, թե ինչ կա, ոչ մի բան չէր պատմում:

Նորայրը շատ նպատակներ ուներ, բայց կարևորը պիտի տունը ռեմոնտ աներ, ավաղ, չհասցրեց, այժմ հորեղբայրն է փորձում եղբորորդու նպատակը իրականացնել. «Պետք է գար տունը սարքեր, հիմա երեխու երազանքը ես եմ անում, որ սիրտս հանգիստ լինի…»: Նորայր Սարգսյանի հու ղшրկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի տասնվեցին՝ Շիրակի մարզի Հարթաշեն գյուղում:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS