Ընկերուհիներս ասացին, որ իրենց կարծիքով ես գումարի կարիք ունեմ և դադարեցին շփվել ինձ հետ․ Նրանք դադարեցին պատասխանել անգամ իմ զանգերին

Մենք այնքան էլ վատ չենք ապրում։ Ունենք տուն, մեքենա, լավ հագնվող երեխաներ, մի խոսքով ընդհանուր առմամբ լավ կյանքի համար գումարը հերիքում է մեզ:Իհարկե, մենք գումարը չենք վատնում և փորձում ենք հնարավորինս խնայել:

Ես չեմ հետապնդում նորաձևությանը և հագուստ ու կոշիկ գնում եմ միայն զեղչերի ժամանակ: Գնում եմ այնքան ուտելիք, որքան ինձ անհրաժեշտ է, որպեսզի ավել բան սառնարանում չմնա։Ես չեմ հասկանում, թե ինչու են երեխաներին տալիս հանրաճանաչ պարային դպրոցներ, կատարում հավելյալ վճարումներ գովազդի և անունի համար, եթե պարզապես կարող են ուղարկել սովրական ուսուցիչների մոտ և վճարել ավելի քիչ գումար։

Դժբախտաբար, իմ ընկերուհիները չէին հասկանում իմ վերաբերմունքը գումարի և գնումների նկատմամբ:Ես ունեմ երեք ընկերուհիներ, որոնց հետ մենք հաճախ ենք հավաքվում: Մենք ունենք մոտավորապես նույն տարիքի երեխաներ, և նրանք լավ լեզու են գտնում միմյանց հետ:Ուրբաթ օրը՝ կեսօրին, զանգեցի ընկերուհիներիցս մեկին.

-Բարև, ի՜նչ պլաններ ունես այսօր, միգուցե գնանք այգում զբոսնելու՜:

-Բարև, Օ Oh, այսօր չի ստացվի,- Զգում եմ, որ նրա ձայնի հետ ինչ-որ բան այն չէ:

-Քեզ մոտ ամեն ինչ կարգի՜ն է,- հարցրի ես ընկերուհուս։

-Այո, ամեն ինչ լավ է,- ես հանկարծ լսեցի մյուս ընկերուհուս շշուկը․ <<միգուցե նրան նույնպե՜ս հրավիրենք>>։

Իրավիճակը շատ անհարմար էր դարձել: Ես հասկանում եմ, որ նրանք բոլորը միասին հավաքվել են ինչ-որ տեղ և հանգստանում են, իսկ ինձ չեն հրավիրել, բայց միևնույն է այդ պահին ես շատ նեղվեցի։

-Իսկ Դուք ինչ է աղջիկներով հավաքվե՜լ եք, իսկ ինչու՜ ինձ չեք հրավիրել։

— Մենք որոշեցինք նստել սրճարանում և չցանկացանք նեղություն պատճառել քեզ, քանի որ մենք վաղուց ենք հասկացել, որ դու ունես գումարի հետ կապված խնդիրներ:

-Ես չեմ հասկանում քեզ,- նա սկսեց բացատրել ինձ:

— Դու չցանկացար, որ մեր երեխաներին միասին ուղարկենք բալետի դպրոց, քանի որ այն թանկ արժեր: Դու հագուստ ես գնում միայն զեղչերի ժամանակ, իսկ երբ մենք գնում ենք մթերային խանութ, դու գրեթե ոչինչ չես գնում: Դու մեզ հետ չես գալիս գեղեցկության սրահ և այլն․․․

Եվ այն պատճառով, որ ես անիմաստ կերպով փող չեմ վատնում, նրանք որոշում են, որ ես աղքատ եմ և հազիվ եմ ծայրը ծայրին հասցնեմ: Նրանք ինձ չէին հրավիրել սրճարան, քանի որ մտածել են, որ ես չեմ կարող թույլ տալ ինձ նման բան:Ես չեմ կարծում, որ պետք է ամաչեմ։ Ի տարբերություն նրանց, ես ապրում եմ առանց վարկերի, և, բարեբախտաբար, մենք ունենք բավարար գումար:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS