Ընկերուհիս հաճախ էր գնում առևտրի կենտրոն, բայց պարտադիր ամուսնու հետ․ վերջերս էլ նա բավականին տարօրինակ նամակ ստացավ տնօրինությունից

Մի ընկերուհի ունեմ, շատ է սիրում հագուստի խանութներ գնալ ու գնումներ կատարել։ Նա անում է դա նախանձելի հաճախականությամբ, և միշտ գնում է կենտրոնում գտնվող մոլերից մեկը։ Առևտրի կենտրոն նա միշտ գնում է ամուսնու ուղեկցությամբ, ով իրականում տանել չի կարողանում հագուստի խանութները։

Երկու օր առաջ էր Էլինան նամակ ստացավ տվյալ առևտրի կենտրոնի տնօրինությունից։ Երկար ծիծաղելուց հետո նա նամակն ուղարկեց ինձ։ Այն հետևյալ բովանդակությամբ էր․

-Հարգելի Էլինա,

Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ այլևս չենք կարող ձեզ ներս թողնել այն տղամարդու ուղեկցությամբ, ում հետ միշտ գալիս եք։ Բացի այդ, ցավոք, այդ տղամարդուն որոշ ժամանակով չենք կարող թույլ տալ օգտվել մեր խանութներից։

Բոլոր բողոքները ներկայացնում ենք ստորև։ Հարկ եղած դեպքում կարող ենք ներկայացնել տեսագրությունները, որոնք ֆիքսել են տեսախցիկները։

Փետրվարի 15

Հավաքել էր վաճառվող կանացի զուգագուլպաները և թաքուն գցել տղամարդ հաճախորդների զամբյուղների մեջ։

Մարտի 1

Տնտեսական խանութում միացրել էր բոլոր զարթուցիչները։ Դրանք զանգում էին 15 րոպեն մեկ։

Մարտի 15

Մոտեցել էր խանութի մենեջերին և խնդրում էր իրեն զուգարանի թղթի ապառիկ ձևակերպել։

Մարտի 30

«Զգույշ․ լվացված է» նշանը դրել էր գորգի վրա։

Ապրիլի 10

Կահույքի խանութում բացել էր վրանը և անծանոթ երեխաներին առաջարկել մյուս բաժիններից բարձեր բերել ու լցնել մեջը։

Ապրիլի 22

Հիստերիայի էր հասցրել խորհրդատու վաճառողին։ Հետո սկսել էր արտասվել և պառկել էր հատակին՝ ցուցադրելով սեփական ոչ ադեկվատությունը։

Ապրիլի 30

Լեզու էր ցույց տալիս տեսախցիկների առջև։

Մայիսի 7

Վազվզում էր ալկոհոլի բաժնում ու բարձր երգում։

Մայիսի 18

Թաքնվում էր իրերի արանքներում և վախեցնում գնորդներին՝ նրանց խնդրելով իրենց հետ տուն գնալ։

Մայիսի 30

Հարցրել էր խորհրդատուին, արդյոք ինքը կարող է կանացի հագուստ փորձել։

Հունիսի 5

Մտել էր հանդերձարան և գոռում էր, որ չի կարողանում դուրս գալ։

Իսկ դուք նման տղամարդու հետ կհամարձակվեի՞ք առևտրի կենտրոն գնալ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS