Ընկերուհիս հաճախ է իմ մոտ բողոքում, որ գումարի պակաս ունեն, բայց ես նրան չեմ խղճում ու չեմ օգնում. ահա թե ինչու․․․

Ընկերուհիս հաճախ է իմ մոտ բողոքում, որ գումարի պակաս ունեն, բայց ես նրան չեմ խղճում ու չեմ օգնում. ահա թե ինչու․․․Իմ հա-
մադասարանցին, ով հիմա իմ հարևանուհին է, հաճախ է գալիս ինձ հյուր. երկար նստում ենք, զրուցում, քննարկում ամենատարբեր
թեմաները: Մինչ վերջին ժամանակները ես փորձում էի նրան օգնել, խնդիրը լուծելու տարբերակներ էի առաջարկում, բայց հիմա
հասկանում եմ, որ Արփինեն ինքն է մեղավոր ամեն ինչում:

Նա արդեն 10 տարի աշխատում է միևնույն տեղում, ու ատում է այն ողջ սրտով: Արփինեն փոքր գրասենյակում քարտուղարուհի է
ու ստանում է 130 000 դրամ աշխատավարձ: Պարզ է, այսօրվա դրությամբ այդ գումարով առանձնապես շքեղ չես ապրի:Ընդ որում
նա մշտապես պատմում է հարուստ ու անհոգ կյանքի վերաբերյալ իր երազանքների մասին: Նա ուզում է ստանալ ամսական առնվ-
ազն 800 000-1 000 000 դրամ, ոչ մի բանից զուրկ չլինել: Արփինեի ամուսինը նույնպես քիչ է վաստակում. այդպես էլ ապրում են աշ-
խատավարձից աշխատավարձ:

Ընկերուհիս վատ մարդ չէ, բարի է,ուրախ:Բայց ինձ նյարդայնացնում է այն,որ մեր բոլոր խոսակցությունները գնում են դեպի գումա-
րի թեման: Իսկ ավելի կոնկրետ, նա սկսում է բողոքել, որ փող չունեն:Բազմիցս եմ առաջարկել ընկերուհուս իմ օգնությունը. ասել եմ,
որ կօգնեմ օնլայն-կուրսեր անցնել, լրացուցիչ աշխատանք գտնել, կամ գրագետ ռեզյումե կազմել և ուղարկել լավ ընկերություններ:
Բայց ոչ, նա միշտ պատճառ է գտնում, թե ինչու այդ պահին չի ուզում որևէ մի բան փոխել:

Իրականում նա ուղղակի արդարանում է:Բացի այդ, Արփինեն միշտ թանկարժեք կոսմետիկա, օծանելիք ու հագուստ է գնում: Իրեն
թվում է, թե դրանց միջոցով կարող է ավելի ինքնավստահ լինել, բայց այն, որ տունն ու սառնարանը դատարկ են մնում, նրան չի հե-
տաքրքրում:Ու հիմա ես դադարել եմ նրան խորհուրդներ տալ. ուղղակի լուռ լսում եմ ու գլխով անում, որովհետև եթե մարդ չի ուզում
ջանքեր գործադրել, փոխել իրավիճակը, ոչ մեկ նրան չի կարողանա օգնել: Համաձա՞ն եք:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS