Ընկերուհուս ծննդյան տարեդարձին հյուրերից մեկի երեխան պատահաբար կոտրեց նրանց պլանշետը․․․Անկեղծ ասած նրանց ռեակցիայից ցնցված եմ

Վերջերս գնացել էի ընկերուհուս ծննդյան տարեդարձին։ Պատմեմ թե ինչ տեղի ունեցավ։Ընկերուհիս աղջիկ ու-
նի, 12 տարեկան է։ Հյուրերից մեկը եկել էր իր 4-ամյա որդու հետ։ Չարաճճի երեխա էր, անդադար վազվզում
էր, բազմոցին բարձրանում, իջնում, դարակները բացում, հյուրերի գիրկը բարձրանում։

Վազում էր սեղանի շուրջ, ուտելիքը գցում հատակին, աթոռների տակ մտնում․․․ Մի խոսքով, խանգարում էր բո-
լոր հյուրերին, իսկ մայրը կարծես ոչ մի վատ բան չէր տեսնում դրանում։ Երբ հյուրերը չդիմացան ու մի քանի նը-
կատողություն արեցին երեխայի մորը, վերջինս բռնեց նրա ձեռքից, տարավ սենյակ ու միայնակ վերադարձավ։
Կինը բոլորին վստահեցրեց, որ ամեն ինչի կարգին է, իր որդին խաղում է տան տիրուհու 12 տարեկան դստեր
հետ։

Հետո ամեն ինչ սովորականի պես անցավ։ Երբ 1-2 ժամ անց պատրաստվում էինք գնալ, այդ կինն էլ մտավ սեն-
յակ՝ որդու հետևից ու հայտնաբերեց, որ նա միայնակ էր ամբողջ ընթացքում։Առավոտյան զանգեց ընկերուհիս
ու պատմեց, որ այդ երեխան կոտրել է իր դստեր պլանշետը, մինչ սենյակում է եղել։

Հիմա երեխայի մայրը հրաժարվում է նոր գաջեթ գնել, քանի որ չի տեսնում իր մեղքը։ Նա ասում է, որ իր տղան
12-ամյա աղջկա հետ էր, ուրեմն նա է մեղավոր, որ թողել ու գնացել է սենյակից։ Ասաց,որ կպատժի որդուն, բայց
ուրիշ ոչինչ անել չի կարող։

Հոբելյառը պնդում է, որ իր աղջիկը պարտավոր չէր հետևել ուրիշի երեխային։ Բնականաբար, նրանք լավ վիճե-
ցին, բայց համաձայնության այդպես էլ չեկան։Ի՞նչ եք կարծում, ով է մեղավոր այս իրավիճակում։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS