Ընկույզի կիրառումը բուժական նպատակներով

Բազմիցս խոսվել է ընկույզի սննդային և էներգետիկ արժեքի մասին: Բոլորիս հայտնի է նրա օգտակար հատկանիշները: Սակայն այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել դրա կիրառումը բուժական նպատակներով:

Բժշկական նպատակներով օգտագործվում են ոչ միայն ընկուզենու պտուղը՝ ընկույզը, այլև դրա տերևները: Ընկույզի միջուկը պարունակում է մինչև 75 %յուղեր, 20% սպիտակուցներ, միկրոէլեմենտներ(երկաթ, կոբալտ), մի շարք վիտամիններ(C,  A, B, P, E): Չհասունացած պտղի մեջ վիտամին C-ի քանակը ավելի է, քան կիտրոնի և  8 անգամ ավելի, քան սև հաղարջի մեջ: Մեկ պտղի C վիտամինի քանակը կարող է բավարարել մարդու 2 օրվա տվյալ վիտամինի պահանջը: Պարզվել է, որ հասունացած ընկույզի միջուկը հեշտությամբ յուրացվում է մարդու օրգանիզմի կողմից, 20-25 հատը կարող է բավարարել նրա մեկ օրվա ճարպի պահանջը:

Ընկույզը հիանալի դիետիկ սնունդ է հիվանդ մարդկանց և երեխաների համար: Այն տրվում է հիպո և ավիտամինոզի, ինչպես նաև երկաթի ու կոբալտի աղերի պակաս ունեցող հիվանդներին: Ընկույզը հիանալի կանխարգելիչ(պրոֆիլակտիկ) և բուժող միջոց է աթերոսկլերոզով տառապող հիվանդների համար: Ժողովրդական բժշկության մեջ ընկույզի կանաչ պտղից ստացված սպիրտային թուրմը (5-10 հատ պնդուկի մեծության ընկույզները 0,5 լիտր 70 աստիճանի սպիրտի մեջ 10-15 օր թողնելուց հետո) օգտագործվում են  աթերոսկլերոզի դեմ:

Ժողովրդական բժշկության մեջ ընկույզի կանաչ պտուղները (ձիթապտղի մեծության) օգտագործվում են նաև թութքի բուժման նպատակով: Այս դեպքում խորհուրդ է տրվում մեկ շաբաթ ամեն օր օգտագործել 4-7 հատ ընկույզ:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS