Ընտանեկան անեկդոտներ․․․4-րդը կարդալուց հետո ուշքի չէի գալիս

Մի հարուստ զույգ՝ մարդ ու կին, ռեստորանում ընթրում են, մեկ էլ մի ահավոր սեքսուալ, երիտասարդ գեղեցկուհի մոտենում ա իրանց սեղանին, էս մարդուն մանրամասն համբուրում ա ու ասում.
— Դե կհանդիպենք, կյա՜նք:
Կինը, շոկի մեջ, աչքերը չռում ա մարդու վրա.
— Չհասկացա՜, էս Ի՞ՆՉ էր:
Մարդը շատ հանգիստ շարունակում ա ընթրել.
— Սիրածս էր:
— Ի՜նչ: Վե՜րջ, ես քեզնից բաժանվու՛մ եմ:
— Հարց չկա. մենակ իմացի, որ եթե բաժանվեցինք, էլ ոչ մի շոփինգ Փարիզում, ոչ մի ձմեռային հանգիստ Կարիբյան կղզիներում, ոչ մի Լեքսուս գարաժում, ոչ մի գոլֆ-կլուբ, էլ ոչ մի բան չի լինի: Ոնց ուզես, մի խոսքով:
Հենց էդ պահին էս ամուսնական զույգի բիզնեսմեն ընկերն ա մտնում ռեստրան՝ մի շատ շքեղ նանարի ուղեկցությամբ: Կինը.
— Էս ու՞մ հետ ա Գագոն:
— Իրա սիրածի:
Կինը՝ գոհ ժպտալով.
— Մերը ավելի սիրուն ա

********

Ուսանողն արձակուրդ է գալիս ծնողների տուն։ Բացում է սառնարանի դուռը և տեսնում, որ ներսում մի կիսամերկ գեղեցկուհու լուսանկար է փակցված։ Զարմանքով հարցնում է մորը.
– Մամ, սա ի՞նչ է։
– Ես եմ կպցրել, որ քիչ ուտեմ։ Ամեն անգամ, երբ բացում եմ սառնարանի դուռը ուտելիք վերցնելու, տեսնում եմ լուսանկարը և մտածում. «Ահա թե ինչ կազմվածք կուզեի ունենալ»։
– Օգնո՞ւմ է։
– Համ հա, համ չէ։ Ես հինգուկես կիլո կորցրել եմ, բայց, այ, հայրդ տասը կիլոյով գիրացել է… :

********

Մեկը տանը վանդակի մեջ առյուծ է պահում: Մի օր զանգում են աշխատավայր.
-Ապեր, առյուծդ վանդակից դուրս է եկել:
-Արա՜: Բա երեխե՞քս:
-Մի վախեցիր, երեխաներդ դպրոցում են:
-Արա՜: Բա կի՞նս:
-Մի վախեցիր, կինդ խանութում է:
-Բա ո՞վ կա տանը:
-ԶՈՔԱՆՉԴ:
-Արա՜ա՜ա՜: Առյո՜ւծս……

********

Առավոտյան կինն ասում է ամուսնուն.
– Պատկերացնո՞ւմ ես, սիրելիս, երազումս տեսա, որ դու ինձ ադամանդե շքեղ ականջօղեր ես նվիրում։ Տեսնես դա ի՞նչ է նշանակում։
Ամուսինը, համբուրելով կնոջը, պատասխանում է.
– Երեկոյան կիմանաս
Երեկոյան կինը գալիս է տուն, սեղան է գցում, միս է տապակում, բացում է գինու շիշը, մոմեր է վառում… Գալիս է ամուսինը, կնոջը նվիրում մի տուփ։ Կինը ժպտալով բացում է, իսկ այնտեղ… «Երազահան» է։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS