Ներըմբռնողաբար ընտրեք այն ծաղկամանը, որը Ձեզ դուր է գալիս
1. Գեղեցկություն:
Դուք տեսնում եք գեղեցկությունը, Դուք ստեղծում եք գեղեցկությունը, Դուք ինքներդ գեղեցիկ եք: Ձեզ հաճելի է նայել,Դուք շատ բարետես անձնավորություն եք, նույնիսկ գեղեցիկ եք խոսում, ձայնի շատ հաճելի տեմբր ունեք: Այն ամենը, ինչ Դուք անում եք, հիանալի և բարձրորակ է թվում, ինչպես ասում են, մարդ՝ ոսկի ձեռքերով: Հաճե-լի է Ձեզ հետ շփվել, ինչ-որ գեղեցիկ ու հետաքրքիր բանի կամ նոր բանի մասին միշտ նորություններ ունեք: Մարդկանց, իհա՛րկե, դա շատ է դուր գալիս:
2. Բացառիկ․
էկզոտիկ: Դուք առանձնանում եք ամբոխից՝ Ձեր արտաքին տեսքով, խոսքով, նրբագեղությամբ: Խնդիրները միշտ կարողանում եք լուծել անսպասելի և սրամիտ մեթոդներով: Եվ այն ամենը, ինչ Դուք անում եք, առանձ-նանում է բնօրինակությամբ և անսպասելի ազդեցությամբ: Մարդու մեջ առաջին հերթին հետաքրքրություն եք տեսնում, Դուք ուշադիր անձնավորություն եք և միշտ նկատում եք որևէ բանի անհամապատասխանությունն ու նպատակահարմարությունը: Մարդիկ դա չեն գնահատում:
3. Հանգիստ բնավորություն և գործնականություն․
Ձեզ հետ հաճելի է, Ձեր կողքին մարդիկ իրենց վստահ են զգում: Իմաստուն անձնավորություն եք, մանրուքների համար հիստերիայի մեջ չեք ընկնի և երբեք խուճապի չեք մատնվի: Տրամաբանական բացատրություն ունեք ամեն ինչի համար:Դուք գործնական եք,Ձեր բոլոր գործերը դրական ազդեցություն են ունենում: Արկածախնդիր չեք, ունեք հանգիստ, հավասարակշռված բնավորություն, հանգստացնում եք մարդկանց Ձեր ներկայությամբ: Մարդկանց դա դուր է գալիս:
4 Բարություն:
Դուք լուսավոր ու բարի անձնավորություն եք:Դա գեղեցիկ է և ուժեղ: Ձեր բոլոր գործերն առանձնանում են որա- կով և հիմնավորվածությամբ: Միշտ կօգնեք, կկիսվեք, կհուշեք, կաջակցեք և չեք քննդատի: Դուք կոկիկ եք և ծանրակշիռ:Ձեր ամբողջ տեսքը մարդկանց վստահություն է ներշնչում: Դուք ընկերասեր եք և ժպտադեմ: Ունեք ուժ՝ մարդկանց խրախուսելու, հասկանալու համար, որ կյանքում նրանց համար հեշտ չէ,և մարդիկ գնահատում են դա: