Թեստ․ Բացահայտեք բնավորության դրական և բացասական գծերը

Ընտրեք երեք նկարներից մեկը, որն ասոցիացնում եք ձեզ հետ: Պատասխանը կօգնի բացահայտել բնավորութ-յան դրական և բացասական կողմերը:

Եթե ընտրել եք քառակուսի նկարը, որոշումներ կայացնելիս առաջնորդվում եք տրամաբանական սկզբունք-ներով: Կարող եք ղեկավար պաշտոններ ստանձնել: Աշխատասիրությունն ու համառությունը հնարավորություն են տալիս բարձր արդյունավետությամբ լուծել ցանկացած խնդիր: Այս պատկերն ընտրած մարդիկ ռացիոնալ են, գործնական,ճշտապահ,հարգում են ընդունված կանոնները,Նախընտրում են խոսել հավասարակշռված, առանց ձայնը բարձրացնելու: Երբեմն դժվարանում են շփվել մարդկանց հետ, քանի որ չեն ցանկանում առանձնանալ:

Խիստ են, ինչն արտահայտվում է նաև հագուստի ընտրության հարցում: Որպես կանոն՝ կրում են դասական հագուստ, նախընտրում հանգիստ գույներ: Հակված չեն էմոցիաների: Բնավորության դրական կողմերից են՝ կազմակերպվածություն, մանրակրկտություն, սեր կանոնների հանդեպ, համբերատարություն և համառություն, հստակություն: Բացասական կողմերի շարքում կարելի է առանձնացնել ինքնաբերականության և ստեղծագոր-ծական մտածողության բացակայությունը, կոնֆլիկտային իրավիճակում ուղիղի բախումից խուսափելը, համա-կարգվածության և կարգունանոնի՝ չափազանց մեծ ձգտումը, բծախնդրությունը:

Եռանկյունաձև պատկերն ընտրող մարդիկ լիդերին բնորոշ հատկություններ ունեն, սակայն որպես կանոն՝ ոչ թե կենտրոնանում են աշխատանքի և արդյունքների, այլ կարիերայի առաջընթացի վրա: Կենտրոնացած են սե-փական նպատակների վրա, իրենց շատ լավ են զգում դաժան մրցակցության պայմաններում, կարողանում են և սիրում են որոշումներ կայացնել, որոնք վերաբերում են ոչ միայն իրենց, այլև մյուսներին:Համբավը շատ կարևոր է այս մարդկանց համար, բայց նրանք կարողանում են ընդունել սեփական սխալները:

Ցանկացած իրավիճակում կարողանում են գրագետ և կառուցողական երկխոսության մեջ մտնել: Մարդիկ հար-գում են նրանց, որոշ դեպքերում՝ նաև վախենում: Գերադասում են աշխատավայր հասնել բոլորից շուտ, լավ կողմնորոշվում են ցանկացած իրավիճակում, ձգտում են տեղեկացված լինել, կարողանում են լուծել խնդիրները, թիմային աշխատողներ են, բայց հակված են իմպուլսիվ քայլերի:Սիրում են դասական հագուստ կրել, խնամված լինել, ձգտում են իրենց շրջապատել թանկ իրերով: Ամբիցիոզ են, հեշտ են շփվում, կարողանում են կենտրոնա-նալ, որոշումներ կայացնել: Բարձր ինքնագնահատական ունեն, անհամբեր են, հակված են ռիսկի դիմելու, եսասեր են, կենտրոնացած կարգավիճակի վրա:

Շրջանաձև պատկերն ընտրող մարդիկ կենտրոնացած են շրջապատի և ոչ թե՝ իրենց վրա: Հակված են անել հնարավոր ամեն բան, միայն թե ընկերները, հարազատներն ու աշխատակիցներն իրենց երջանիկ զգան: Կարո-ղանում են լսել, արժեքավոր խորհուրդներ տալ, հասկանալ մարդկանց: Հետաքրքրված են լավ հարաբերություն-ներ կառուցելու հարցում, շփվող են: Պատրաստ են խաղաղարարի դեր ստանձնել ցանկացած կոնֆլիկտային իրավիճակում,սակայն ոչ միշտ են կարողանում զգալ անձնական տարածության սահմանները:Դանդաղկոտ են, առատաձեռն, զգացմունքային:

Որպես կանոն՝ հումորի լավ զգացում ունեն, գրավիչ են,սիրում են հարմարավետ, ոչ ֆորմալ հագուստ: Ընկերա-սեր են, շփվող,ձգտում են երջանկացնել բոլորին,կարողանում են կարեկցել:Մելանխոլիկ են, չեն ցանկանում պա-տասխանատվություն ստանձնել, վճռական չեն, չեն կարողանում մերժել, հակված են մանիպուլյացիայի ենթար-կել մարդկանց, վախենում են փչացնել հարաբերությունները:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS